Pages

Saturday, October 29, 2016

Քեզ հետ Լռելը ..........




Քեզ հետ լռել ՛
այո դա կարելի է 
դա հարբելու պես մի բան է 
որ իրականացնում եմ ամեն շաբաթ երեկո 
ամեն անգամ նստում ենք 
ես քո դիմաց 
դու իմ 
ու չենք խոսում 
ասես դա մի ամբողջ արարողություն է 
որ եթե չլինի 
կիրակիները չեն գա .
բայց հիմար ենք ամեն դեպքում 
որովհետև աշունը եղանակ է 
և ոչ մի բան ավել 
բայց չգիտես ինչու 
մենք սիրում ենք իրար 
հենց աշնանը 
ուրիշ ոչ մի եղանակ 
սիրառատ երեկոներ չի գեղեցկացնում 
ու ես անկախ ինձնից մտածում եմ 
որ մենք արթուն ենք միայն ու միայն աշնանը 
իսկ մնացած եղանակներին 
նստած հեռավոր քաղաքի փոքրիկ անկյունում 
անվերջ հարբում ենք 
որ մոռացության տաք 
այն 
որ աշունը գնացել է 
կամ դեռ չի եկել .
բայց երբ ձմեռները խորանում են  
գրկում եմ քեզ 
այնքան  փոքր ես ու խեղճ 
որ ինձ թվում է թե որբանոց եմ 
որտեղ քեզ բերել 
ու իմ գիրկն են նետել  
խղճում եմ քեզ 
ու չեմ սիրում .
երբ ձմեռը անցնում ու գնում է 
գարնանը մի տեսակ չվում ես դու 
չվում դեպի հեռավոր մի երկիր 
նայում եմ քեզ 
կողքիս նստած 
բայց հասկանում եմ 
որ այստեղ չես .
հետո ամռանը մենք միշտ զայրացած ենք 
արևը չենք սիրում 
որովհետև երբ կպչում ենք իրար 
վառվելու նման մի բան է ստացվում 
ատում եմ երբ շոք է .
ահա եկավ աշունը 
ասես աշնանան ենք տոնում սուրբ ծնունդը 
որովհետև աշնանա ենք ծնվում 
ու ամեն անգամ 
արթանանում ենք ու ծնվում նորից 
գրկում իրար 
ու անվերջ լսում մեղեդիներ 
աշնանային ձայներ 
որոնք ոչ ոք չի լսում 
որովհետև դա մերն է 
գրկում իրար հեռավոր անտառներում 
ու սիրում իրար 
լռում 
գոռում 
պարում 
լաց լինում 
այս անում 
կամ այն 
բայց այդ ամենը այնքան սիրուն է լինում 
որ թվում է թե դա մեկ օր է տևում 
չէ գլուխ չենք հանում եղանակներից 
որովհետև միշտ հարբած ենք լինում 
իսկ քեզ հետ լռելը մեկ այլ եղանակ է 
նստում ենք 
ես քո առաջ 
դու իմ 
ես հարբում եմ աչքերով 
իսկ դու .
իսկ դու իմն ես դա քեզ ուրախացնում է 
քեզ հետ լռելը նման է հարբելուն 
դա հարբելուն պես բան է 
որովհետև ես այդ պահին ամենից շատ ու երբևէ 
միշտ կուրանում եմ 
ու կորցնում եմ խոսելուս ունակությունը 
իսկ տեսողականս միայն ու միայն 
քեզ է  նշմարում ...
ուղեղս ցավում է 
որովհետև ամեն դեպքում 
քեզ հետ լռելու եղանակը 
մի տեսակ շատ է գունավոր ............