Pages

Monday, February 20, 2017

Թթվածին .......



Եվ կգաս հեռվից
հոգնած կնստես կողքիս
ու արևծագ կլինի .
հետո թող չլինի արև
ատում եմ ի վերջո արևը.
թող ամպամած մի երկինք լինի
թող ամեն ինչ նման լինի դրամատիկ մի ֆիլմի
անձրև քամի
մազեր
ցուրտ
խոսքեր անիմաստ
ներումներ պահանջող հարցակններ
ոչինչ ոչինչ թող չլինի
հոգնած ենք մենք .

Կգաս որ բարևես
ձեռքդ դնես ձեռքերիս մեջ
ու գլուխդ կախես
կգաս որ չգիտեմ թե ինչու
բայց կգաս .

Գուցե կիսատ ու չակերտավոր ասելիքներ կան
որոնք պիտի գրկեն ականջները մեր
հետո լռեն
պայթուն լինի
հետո քաոս
հետո համակերպում
սա է օդը որ շնչում եմ
սա է սովորաբար լինում .

Կիսատ մնացած գուցե գիշերներ կան
որոնք պիտի լուսացնենք
համբուրներ ծամենք իրարի բերանից ՛
չէ ոչինչ չկա .
այն ինչ կես էր
կիսատ էր
լցվել է համակերպմամբ .

դու որ գնացիր այն տարին
ես հրաժեշտ չտվեցի .
նստած մնացի
իսկ մտքերով ուրիշ մեկ տեղ
քաոս էր Գիտես՞
Դա նման էր պայթունի
որից հետո անհնար էր շնչել
արևծագին նայել ու հասկանալ ՛
որ լուսաբացին
քեզ հարբեցողիդ տանը չես սպասում
և ոչ ոք
և ոչ դու էլ .

ասում ես թե լավ է անգզայացումը .
չէ չէ չէ չէ
չէ
դա ավելի է ծանրանում
երբ հիշողությունները առնում ես նստում
լավ պահերը թերթում աչքերով
ու ոչինչ չես զգում .

ասես կողքից ես նայում ինչ-որ մեկի կյանքին
որ մեռել է երեկ
իսկ այսօր հոգեհանգիստն ենք սգում .

Կգաս դու
և ես կլինեմ այստեղ
ի վերջո կիսատ մնացած հրաժեշտ կա
որ պիտի ասվի
լցվի ուղղեղի մեջ
ու ցավը անցնի .

Կգաս որ նստես ինձ հետ
այս անգամ անծանոթների պես
իրարց կամանչենք
դու որ գնացիր
ես մնացի .
ու պոկվեցի ինքնս ինձնից .

Գահ ունեմ հիմա
անզգայացման մի մեծ գահ .
կուզեի իջնել երկիր նորից
սուզվել մաշկիդ մեջ
տուն գաի նորից .
նորից ծիծաղեի.
չէ որ դա այնքան է սազում ինձ .
նորից ամեն ինչ լիներ տաք
լիներ թափանցիկ ու խաղաղ.

կուզեի անցներ գլխացավս այս մենակության
պոկվեր մաշկիցս
ու թռներ հեռու
հեռու մի տեղ .

Կգաս
հոգնած կգաս
լաց կլինես .
հետո այս ամեն վերջը  ֆիլմին նման չէ
ես չեմ ների .
ես կբարևեմ քեզ
հետո կգնամ .
կյանքը շարունակվում  է .

Իսկ դու կմնաս
այստեղ կմնաս
գուցե անմաության չափ հասնող սպասմնա մեջ մնաս
թե կգամ մի օրու կբարևեմ.
թե չեմ գա ..

չէ չէ չեմ գամ
կյանքը շարունակվում է .

Եվ դու կշտապես
դու չես փախչի
բայց կշտապես.
այդ շնչելիքը
ինքը օդը
դրսում չէ
ներսում է այստեղ
մաշկի վրա
ձեռքերի մեջ
և դա է աշխարհում ամենատաքը .
բայց դու կգնաս
կգնաս այնտեղ
հոգնած կլինես առաջին օրը
երկրորդը օրը սուրճով կզարթնես
վաղը հետո
փոքր ինչ շունչդ կկտրվի
հետո չի հերիքի
հետո ցավ կզգաս
որոշ ժամանակ անց կապաքինվես
հետո կխեղդվես
ձեռքեր չեն լինի որ գրկեն գլուխդ
մաշկ չի լինի որ ծածկի քեզ
ամեն դեպքում ոչինչ չի լինի
և դու ամեն օր կտապակվես
կվառվես ներսից.

ասում եմ ,որովհետև լավ գիտեմ ...

Օդը քիչ է ապրելու համար
օդը ձեռքերի մեջ էր
գրկի մեջ էր
տաք էր


Կանցնի
միայն թե քաոսից ավելին
դա ազնգայնություն է
երբ ամեն տեղ
ամենուր
ամենից զատ
ամեն ինչ այնքան ծիծաղելի է ու անիմաստ .

բայց սրանից վատ մեկ էլ մենությունն է
այն պահին
երբ հասկանում ես
որ տանը քեզ չեն սպասում .
չհասկանլով որ տուն չունես ...

Սիրելիս ............

Կգաս
ես կգնամ
հետո դու կգնաս
ինչքան բան եք տանուլ տալիս հեռանալիս
մի ամբողջ կյանք
ծիծաղ
մի ամբողջություն
հետո ոչինչ չի մնում ...

Սիրելիս ...................