Pages

Tuesday, January 24, 2017

Չծխես.............




Քո մասին եմ մտածում
պահի տակ
պահից դուրս
ու ամեն տեղ .
Կարծես թե այս կյանքում
դա ամենից լավ բանն է
որ կարող եմ անել .

ու մտածում եմ ՝

Ես ատում եմ ուրիշներին
ուրիշներն են որ քեզ ունեն տեսադաշտում
բայց չեն նկատում
ձմռան այն հաստ ցրտի մեջ
երբ դուրս ես գալիս փողոց
կամա ակամա դառնում քայլող մի կտավ
անգույն ու անձև
ու դու չես ծխում փողոցներում
թաքուն անկյուներում
և դա է սիրուն .
ասես փողոցն է քայլում քո մեջ.
ու մտքերս էլ քեզ հետ ,քո կողքին

ու մտածում եմ ՝

Դու ատում ես ուրիշներին
ուրիշներն այնքան տձև են ու կուզիկ
որ փողոցի դեմքը
ձմռան ցրտից չէ որ կնճռվում ու կրճատվում է
այլ ուրիշների մամռոտ հայացքներից
անմաքուր խղճից
ու թույլ էությունից .

ու մտածում եմ ՝

Դու ծով ես ահագին
մաքուր ու անգույն
այդ դու ես երկնքի  մեջ ծովը
այդ դու ես այնքան կապույտ ու պարզ որ ինքդ ես արտացոլվում երկնքի մեջ
այլ ոչ թե երկինքը քո մեջ

ու  երերում եմ
երբեմն իսկ  խորտակվում
բայց սուզվում եմ
քո մեջ .
ու դա է որ ես ունեմ
որ ուրիշները չունեն
ու չեն նկատում .

դրա համար էլ  ընդամենը հիանում են .
ՉԵՆ՛ սիրում

ու մտածում եմ ՝

ամեն դեպքում
դու քաղաքի մեջ չես
այլ քաղաքն է քո մեջ .
ունես նեղլիկ միջացքներ
գունավոր ու թեթև այգիներ
նստարաներ
ու տներ
տաք ու անեղանակ .
պատուհաններ
շինություններ
քաղաքի նման .
այդ դու ես քաղաքը իմ
այլ ոչ թե այն
որ դրսում կան
ուր կան ուրիշներ
ու հարևաններ.
այդ դու ես քաղաքը մտքերիս մեջ .
ուր մտովի կծկվում եմ ,ու սիրում քայլել քո մեջ
որովհետև անծեր ես
անբնակիչ
անեզր ու անափ .

ու մտածում եմ ՝

դառը սուրճի հետ երբ արթնանում եմ
գալիս եմ քո ծոցը .
գլորվում եմ այնտեղ ու ապրում .
մի այլ անգույն երազից
տեղավորվում քո մեջ
մեկ այլ երազում .
որովհետև ես սիրում եմ պատկերացնել
թե ինչ ձև ունես դու .
իսկ գուցե երբեմն անձև
երբեմն երկինք
ասացի նաև ծով ու քաղաք .
բայց ամենից զատ
դու միտք ես
 անբառ .
դու մտքերում ես
միտք ես մտքի մեջ ու այդպես անվերջ .
որովհետև անգամ կարելի երբեմն անձև ու տձև
հազար ու մի բառեր բերել ու խցկել քեզ հետ մտքերում
դրանք այնքան սիրուն են դառնում
այնքան չքնաղ...

ու մտածում եմ ՝

քայլող կտավիս մասին
ու ատում ուրիշներին
որ առանձ պատճառի հայացք են նետում ու հիանում
բայց չեն սիրում .
քայլող մի կտավի մասին
ով քաղաքի մեջ չէ
այլ քաղաքն է իր մեջ
իսկ ես դրսում .

ուղղակի մտածում եմ ՝
այնքան եմ մտածում
ու քո մասին
և դա է այն ամենը ինչ կարողանում եմ անել ամենից լավ .

մի խոսքով

ուզում էի ընդամենը ասել ՝

ես սիրում եմ երբ բոլոր կանայք ծխում են
բայց դու չխես .
որովհետև դա այն է
ինչ ես ամենից շատ սիրում եմ քո մեջ ...

այսքանը սիրելիս ......



















Sunday, January 15, 2017

Գիշերվա մասին .....



Գինու շշերն են հուշում
այն անդառնալի կորստի մասին 
որը երեկ դեռ ամենաչքնաղ պահներ .
Այսօր պարզապես չեմ մտածում .
այսօր մտածում եմ ասենք գիշերվա նման .
այո այսօր գիշեր եմ 
քո սենյակի օդում կախված 
քեզ գրկած 
այնտեղ անկողնուդ վրա դրված մոխրամանի մեջ անջատված .
հա դու սիրում ես գիշերը 
դրա համարել գիշեր եմ հագել 
որ երկար նստեմ մտքերիդ մեջ 
ու երկար ծխվեմ 
մինչև լուսաբց դու չես քնում 
դու սիրում ես վայելել ինձ 
իմ մթության մեջ փնտրել երազաներ 
դու արթուն ես երազում 
ու հենց գիշերը.
դրա համարել վերնաշապիկս գիշեր է 
կիսաբաց 
իսկ կրծքավանդակիս վրա աստեղեր են շարված 
իսկ աչքերս լուսին են 
երկու մեծ գունդ 
լուսե լուսին
որ ուղեկցում են քեզ անկողին ու գրկում քեզ 
պատուհաններից ներս մտնում 
ու ամբողջ գիշեր մնում քո վրա .

Չէ կեսից որոշեցի 
թող լինեմ ծխախոտ 
որ դնես ատամներիդ արանքում 
ու ներս քաշես 
ուզում եմ անցնել ծխի նման քո երակների մեջ 
հետո հասնել սրտիդ 
հետո արյանդ մեջ մտնել 
հասնել հոգուդ 
նույն նման 
ինչպես ինքդ երբ նայում եմ քեզ
նույն կերպ եմ զգում քեզ 
ասես դու էլ երակներիս միջով
հասնում ես հոգուս 
լցվում ես այնտեղ 
ու մի ծով դարնում .

չէ թող լինեմ ասենք քո սիրած երաժշտությունը 
ամբողջ գիշեր ականջներիդ ու մտքերիդ մեջ երգվեմ 
կամ քո սիրելի գիրքը 
բառերս մեկ-մեկ ծածկեն աչքերդ հետո հասնեն մտքիդ 
ու դու ամեն անգամ ինձ անգիր արած խոսես իմ մասին .

չէ թող լինեմ լուսաբաց 
կամ ոչ ոչինչ ու ոչ ոք չլինեմ .

լինեմ ես .
այնպիսին ինչպիսն կամ .
հարբեցող ու տկար 
բայց երեկ 
երջանիկ ու փարթամ .
երեկ երբ գնացիր 
այսօրը ես հարբեցի 
մտածում եմ քո սիրելի երևույթների մասին 
ու պատկերացնում թե դրանք ես եմ .
դու սիրում ես գիշեր 
ծխախոտը 
քո սիրելի երաժշտությունը 
լուսաբացը 

կուզեի մեկ օրով գիշեր լինել 
անվերջ պտտվել քո սենյակի մեջ .
երբեմն գալ կպնել քեզ 
անջատվել քեզ հետ 
ու արթնանալ քեզ հետ .

բայց ցդած չեմ 
այդ մտքերս են գիշեր
որ ուրել դու գնաս նրանք քեզ հետևում են 
տանում են լոգարան լողացնում են .
առավոտյան քեզ հագցնում են 
գիշերը քեզ քնեցնում են .
հոգ են տանում քո մասին .
այդ մտքեր ես 
որ ներել են քեզ.

ժամը ՝03:30 է 
կեսգիշերն անց է 
մտքերս քեզ մոտ եմ ուղղարկել 
հիմա չգիտեմ թե ինչ մտածեմ 
գուցե դրա համար քունս փախել է 
ուզում եմ ամեն կերպ քնել 
որվհետև երազներումս դեռ երեկ է 
որտեղ դու կաս 
իսկ երբ հեռանում ես արթնանում եմ 
ու հեկեկում 
ամեն տեղ հեռանում ես 
անգամ երազներում չես մնում մի քիչ 
անգամ մտքերիս մեջ հեռանում ես 
ամենուր ՛
հասականում ես
ամեն տեղ 
ու չկա աշխարհում 
բացառություն 
բացառապես մի տեղ 
որտեղ դու կմնաս 
գոնե կեսգիշերին չես հեռանա 
որովհետև ձմեռ է 
ցուրտ է 
քո մարմինը վերմակ է 
տաք անկողին 
ազատություն ու տաքություն 
որը ես ամենից շատն եմ սիրում .

03:35 է 
կատրյալ ժամ քնելու համար 
որովհետև հոգնել եմ 
մտքերս քեզանից պոկում եմ ու բերում իմ ծոց
նստում եմ մտքերիս հետ 
ու շարունակում խմել 
այս հեքիաթի վառ վկան 
դատարկ շշերն են 
որոնք հիշեցնում են երեկվա մասին 
ու այսօր ինձ տանում ու գլորում ցած 
պոկում իրականությունից 
ու տանում այնտեղ 
որտեղ ես գիշեր եմ 
իսկ դու պարկած.

03:39 է
ուշանում եմ քնից 
այն երազներից 
որտեղ դու կաս 
երեկվա նման 
բայց ափսոս երազներից ես արթնանում եմ 
եթե երազներում դու չգնաիր գոնե 
ես միշտ կկքնեի 
մոռանալով 
լիքը շշերի մասին .

03:40  է 
արդեն 03:41 
սա է կյանքս 
նստել մտքերիս հետ ու նայել ժամանակին 
սպասելով 
որ դուռս կթակես ու ես վեր կթռնեմ 
այս դաժան իրականությունից կպոկվեմ 
կվազեմ դեպի քեզ 
ու կծծածկվեմ քեզ .
այնպես ինչպես երազաներում երբ քնած եմ .

03:42`է արդեն . ամեն դեպքում այսքանը .....