Pages

Tuesday, January 24, 2017

Չծխես.............




Քո մասին եմ մտածում
պահի տակ
պահից դուրս
ու ամեն տեղ .
Կարծես թե այս կյանքում
դա ամենից լավ բանն է
որ կարող եմ անել .

ու մտածում եմ ՝

Ես ատում եմ ուրիշներին
ուրիշներն են որ քեզ ունեն տեսադաշտում
բայց չեն նկատում
ձմռան այն հաստ ցրտի մեջ
երբ դուրս ես գալիս փողոց
կամա ակամա դառնում քայլող մի կտավ
անգույն ու անձև
ու դու չես ծխում փողոցներում
թաքուն անկյուներում
և դա է սիրուն .
ասես փողոցն է քայլում քո մեջ.
ու մտքերս էլ քեզ հետ ,քո կողքին

ու մտածում եմ ՝

Դու ատում ես ուրիշներին
ուրիշներն այնքան տձև են ու կուզիկ
որ փողոցի դեմքը
ձմռան ցրտից չէ որ կնճռվում ու կրճատվում է
այլ ուրիշների մամռոտ հայացքներից
անմաքուր խղճից
ու թույլ էությունից .

ու մտածում եմ ՝

Դու ծով ես ահագին
մաքուր ու անգույն
այդ դու ես երկնքի  մեջ ծովը
այդ դու ես այնքան կապույտ ու պարզ որ ինքդ ես արտացոլվում երկնքի մեջ
այլ ոչ թե երկինքը քո մեջ

ու  երերում եմ
երբեմն իսկ  խորտակվում
բայց սուզվում եմ
քո մեջ .
ու դա է որ ես ունեմ
որ ուրիշները չունեն
ու չեն նկատում .

դրա համար էլ  ընդամենը հիանում են .
ՉԵՆ՛ սիրում

ու մտածում եմ ՝

ամեն դեպքում
դու քաղաքի մեջ չես
այլ քաղաքն է քո մեջ .
ունես նեղլիկ միջացքներ
գունավոր ու թեթև այգիներ
նստարաներ
ու տներ
տաք ու անեղանակ .
պատուհաններ
շինություններ
քաղաքի նման .
այդ դու ես քաղաքը իմ
այլ ոչ թե այն
որ դրսում կան
ուր կան ուրիշներ
ու հարևաններ.
այդ դու ես քաղաքը մտքերիս մեջ .
ուր մտովի կծկվում եմ ,ու սիրում քայլել քո մեջ
որովհետև անծեր ես
անբնակիչ
անեզր ու անափ .

ու մտածում եմ ՝

դառը սուրճի հետ երբ արթնանում եմ
գալիս եմ քո ծոցը .
գլորվում եմ այնտեղ ու ապրում .
մի այլ անգույն երազից
տեղավորվում քո մեջ
մեկ այլ երազում .
որովհետև ես սիրում եմ պատկերացնել
թե ինչ ձև ունես դու .
իսկ գուցե երբեմն անձև
երբեմն երկինք
ասացի նաև ծով ու քաղաք .
բայց ամենից զատ
դու միտք ես
 անբառ .
դու մտքերում ես
միտք ես մտքի մեջ ու այդպես անվերջ .
որովհետև անգամ կարելի երբեմն անձև ու տձև
հազար ու մի բառեր բերել ու խցկել քեզ հետ մտքերում
դրանք այնքան սիրուն են դառնում
այնքան չքնաղ...

ու մտածում եմ ՝

քայլող կտավիս մասին
ու ատում ուրիշներին
որ առանձ պատճառի հայացք են նետում ու հիանում
բայց չեն սիրում .
քայլող մի կտավի մասին
ով քաղաքի մեջ չէ
այլ քաղաքն է իր մեջ
իսկ ես դրսում .

ուղղակի մտածում եմ ՝
այնքան եմ մտածում
ու քո մասին
և դա է այն ամենը ինչ կարողանում եմ անել ամենից լավ .

մի խոսքով

ուզում էի ընդամենը ասել ՝

ես սիրում եմ երբ բոլոր կանայք ծխում են
բայց դու չխես .
որովհետև դա այն է
ինչ ես ամենից շատ սիրում եմ քո մեջ ...

այսքանը սիրելիս ......



















No comments:

Post a Comment