Pages

Monday, April 24, 2017

Անիրական ....




Եվ մարմարե մարմինդ իրիկնադեմի մշուշով ծածկված
կարթնանա.
կննջեն աչքերդ փակ ու կյանքում գոնե մեկ անգամ
առաջին անգամ դու չես զգա որ քո մեռոնով օծված մարմնի վրա
կիջնեն ու կգլվորեն արցունքները թաց
նյարդերդ չեն արձագանքի
մաշկդ չի զգա ու աչքերդ չեն տեսնի
որ առաջին անգամ
ամենից զատ
ի վերջո
ու վերջում
մնացածի հետ դու չես ցավա .

Եվ կհնչեն սևազգեստ ու քարասիրտ
աղոթք անող վանականների մի ձանձրալի ձայն
որի ներքո կյանքում առաջի անգամ
կատեմ մշուշը
որ ծածկել էր քաղաքի տգեղ ու անհամահունչ դիմագծերը

Եվ կհնչեն քարսիրտ ու անգիր արված աղոթքներ
անթիվ լաց ու կոցեր
ու կյանքում առաջին անգամ
թաքուն կծխեմ
ու կշիկնեմ ինձ նայողներից
ում թվում էր թե և չեմ սգում .


աչքերս չոր
սիրտս անիրական
ուղեղս ցրված
կքարանամ ցավից
ու առաջին անգամ տխուր հայացքով
կիսված եռակի
ու հազար տակ ճմրթված հոգով
կնայեմ Աստծուն
ու առաջին անգամ ոչինչ չեմ ասի .
չեմ խնդրի ոչինչ
ու չեմ շշնջա և անգամ հոգոցներ չեմ արտաբերի
կնայեմ կապույտին պարզ
ու առաջին անգամ
կյանքում առաջին  անգամ կհոգնեմ կյանքից .

Արթանցեք տիկնայք
լացերից ցավից
մի ողբացեք գիշերվա կեսին
և դուք պարոնայք մի բամբասեք թաքուն
մի խոսեք դենից ու դեսից
և դուք բոլորդ կյանքում առաջին անգամ
իսկապես լռեք
թող լռություն իջնի հայացքում կապտած
թող ձայներրից հոգնած ականջները
աչքերը խորին
խորքում խորին հոգին
որ արդեն չկա համարձվել է
մի պահ թողեք թող թրչի .
հեռու մի տեղ
ծովում
որն իրավի ու անկասկած
տուն է
ու հայրեինք
մեռած մարմնի
անմեռ հոգու համար .

և դուք պարոնայք վանականներ
անգիր արված աղոթքները  ձեր
փակեք ձեր իսկ բերաններում
մեռոնից հարբած ձեր բերանները կարեք ոսկյա շղթաներով
և մի պահ առաջին անգամ
կյանքում առաջին անգամ իսկական  եղեք
գրքերից պոկած մտքերը ձեր փակեք ձեր ուղեղներում
և առաջին անգամ կյանքում
Աստծո տունը թողեք լռի

վարագույրները պինդ կապեք
թողեք լույսը հանգչի գլխին
մատերին մեռած
ու կյանքում առաջին անգամ
իսկապես նա թողեք թող տաքանա .

հողեր մի նետեք նրա կրծքավանդակին
մի փակեք փայթե  հավերժության մեջ
մի ծածկեց ծաղիկներով
լսեք բոլորդ
ծաղիկներ մի ցանեք մեռածիս վրա
ձեր ներսը մտեք և հնձեք հասկերը դենղած
ու ծաղիկներ ցանեք
գարուններ բերեք տուն ու քաղաք
և առաջին անգամ կյանքում
գարուններ բերեք տուն ու քաղաք .

Գիշերվա կեսին
իրիկնադեմին
լուսաբացին կամ առավոտյան
աշխարահում ամեն տեղ ու ամեն ինչ իր տեղում է
ոչինչ չի պակասել աշխարհիս վրից
ես եմ միայն կորցրել .

Խաղաղվիր հանգիստ

իսկ ես այս օրվանից հետո
վաղը
թե մյուս օրը
թե կես տասնյակ տարի հետո
գոնե երբեմն
թաքուն կծխեմ
հանուն քո հոգեհանգստի սիրելիս
հանուն քո խաղաղության .

.........................












Sunday, April 16, 2017

Չծաղկած Գարուններ .(Օր առաջին ՝ 16/04/2017)



16/04/2017 14:49

Բարև Սիրելիս .Մեզ երբեմն թվում է թե կյանքը հսկայական պատերազմ է ,դաժանության ու անարդարության հսկա մի բևեռ ,որտեղից մայրամուտներն ու լուսաբացերը նույնքան անտանելի են ու նույնքան սառը ,որքան քաոսից հետո վրա հասած խորը ցմեռը ,որը նստում է հոգուդ մեջ ու քեզ մատնում հավերժական սառցակալման .
Բայց ոչ ,կյանքը դա նույնքան անհսկանալի է ,որքան քո մահը .

Քեզ կպատմեմ քո մասին .
Միայն թե մեկ բան ասեմ ,ցավը որ այս պահին զգում եմ ,լռության չափ խուլ է ,ասես ներսումդ մի մեծ օդ է կուտակվում ,որը ոչ ձև ունի ,և ոչ էլ կշիռ.այն խեղդում է ինձ .

Առաջին օրը երբ ստացա քո մահվան լուրը ,մտածեցի որ ես գտնվում եմ երազաների ու քնի մեջ,որից պետք է արթնանամ ,երբ դիպչես ինձ ու խնդրես որ գլուխդ շոյեմ ,գլուխդ դնես գոգիս ու խնդրես որ այն շոյեմ այնքան ,որ տաքությունս տեղափոխվի քո խորը հոգու ու գիտակցության մեջ ,որից հետո դարձյալ կապրես .

Քարացա .Անմիջապես փորձում էի քեզ զանգել ,ձայնդ լսել ,ու ինքս ինձ համոզել որ դա աշխարհիս վրա գտվնող ամենամեծ սուտն էր ,որը պետք է հերքվեր .
Բայց ապարդյուն ,զագները գնում էի գնում ու հասնում այնտեղ՝  երբ ինչ-որ մի նուրբ ձայն ասում էր ՝ Անհասանելի է .Բայց ես նորից ու նորից փորձում էի ,փորձում էի ձայնդ լսել ,ու սուտը հերքել ,որը ամբողջովին գրկել էր ուղեղս ու սիրտս մատնել էր քաոսի .

Բայց լաց եղա .Ինքդել գիտես ,որ չէի կարողանում արդեն երևի թե մեկ ամբողջ տասնամյակ լաց լինել .Լաց եղա ուժգին .
Հետո դարձյալ զանգում էի քեզ ,բայց դարձյալ անհասանելի էիր ,ու անկրողությունը սթափեցրեց հոգիս .Բայց ֆիզիկապես ընկա խորը ցավի մեջ ,որից հետո այլևս չէի կարողանում ուղիղ կանգնել ,խոսել ,ու շարժվել .

Չէի կարողանում քնել ,որքանել քունը խցկվել էր գլխիս մեջ .Չէի ուզում քնել ,ինձ թվում էր առավոտյան այլևս ուժ չեմ ունենա ,նորից հասկանալ որ դու իսկապես չկաս .

Երբ ասացին որ դիահերձարանում ես ,անիծեցի արևը .Չէ որ այն պահին երբ իսկապես մրսում ես ,այն այնքան անարդար է քո հանդեպ ,չի ծածկում որովայդ ,մեջքդ ,մատերդ ,աչքերդ չի ծակում ,թողնում է քեզ ինչ-որ ցերկվա մթնշաղում ,որտեղ լռությունը այնքան խորը սառն է ,որտեղ պատերը այնքան խոնավ են ,որտեղ հոտը այնքան ճնշող է ,որտեղ ամեն ամեն ինչ ոչ թե սարսափելի է ,այլ անարդար  .

Ես զգում էի թե ինչպես ես մրսում .Զգում էի ,որ չես զգում .բայց զգում էի թե ինչպես կմրսեիր երբ հասկանակիր ,թե որտեղ են տարել քեզ .
Զգում էի ,որ եթե ինքդ քեզ զգաիր այնպես ինչպես ես .կմեռնեիր մենակության այդ սարսափելի մթնշաղից .Կմեռնեիր նորից ու նորից ..

Այնտեղ մնացիր երկու օր .Ու այստեղ իմ երկրում ,գարունը թաց էր .երկինքը մռայլ ու թաց ,իսկ տունս ,անտանելի լուռ .

Չքնեցի ,չէի կարող քնել .Որովհետև մտքերը այնքան խորն էին գնում ,որ ես ինքս չէի հասցնում հասկանալ ու ըմբռնել իրականությունը .որովհետև ամեն ամեն ինչ աշխարհիս երեսին խցկվել էր ոսկորներիս մեջ ու ինձ մատնել էր չգոյության .

Երբ ասացին ,որ քեզ բերում են  .Ամբողջ մի գիշեր աչքերս ճանապարհին էր ,քեզ հետ .ձեռքերդ բռնած .
Սառել էիր ,սփրթնել .ու չէիր ժպտում .Չէիր հասկանում ,որ տուն ես գալիս ,այլ ոչ թե գալիս ,այլ բերում են քեզ տուն .Հոգիդ կորցրած ,սիրտդ կանգնած,քեզ բերում էին տուն .ու դու չէիր զգում ,որ ամեն դեպքում ճանապարհին ,մի ամբողջ կապույտ երկինքը անձրևում էր .Սգում էր օդը նույնքան ,որքան և ես .

Մի ամբողջ կեսգիշեր .ու դու տեղ հասար .Նորից տարան մարմինդ դիահերձարան ,ու նորից այն կուշտ կուշտ հոշոտեցին,բայց չէիր զգում ոչինչ ու ոչինչ .

Հետո երբ պետք է տեսնեի քեզ.դանդաղեցին քայլերս ,որովհետև ես իրականություն էի տեսնելու ,ու վախենում էի առաջ գալ դեպի քեզ ,ու տեսնել թե որքան սփրթնած ու սառած են այն երբեմնի քո մաքուր ու անբիծ հայացքը ,որն այլևս չէր շարժվելու ,մնալու էր նույն ձև ու հավերժական .

Մոտեցա աչքերս դրեցի կրծքավանդակիդ ,հայացքիդ մեջ չնայեցի .որովհետև չէի ուզում ,չէի ուզում իսկապես հասկանալ ,որ ամեն դեպքում մահը գրկել էր քեզ .
Հետո ձեռքերս տարա այտերիդ ,ճակատիդ բաց .համբուրեցի գլուխդ ,ու հեկեկացի .այնքան ուժեղ ,որ թվում էր թե կյանքում երբևէ լաց չեմ եղել ,ու ամբողջ կյանքիս կուտակվածը թափվում էր ,հորդում էր աչքերիցս .

Միևնույն է չէի հավատում ,որ ամեն դեպքում չկաս .

Բայց դիմացա .բայց մեկ էր ,կոտրված էի ,մրսած.որովհետև ասես հսկայական օդ էր պակասում ինձնից .Ու միթե մահը ավելին էր քան այն ինչ զգում էի այդ պահին .

Գիտես ինչ եմ գում .Ասեմ ինչ եմ զգում .


ասես մատերս պոկել են ,ծռել են մեջքս,թեևերս չեմ զգում .ասես աչքերս հանել են ու շիթեր են դրել,որոնք ցնցուղի պես հորդում են ներքև ,ասես ոտքերս պոկել են ,բայց դեռ քայլում եմ ,այն մտքով ,որ դրանք գուցե հետ գան նորից ,ասես թաշնիկիս մեջ խցկել են ցավս ,ու տվել ձեռս.հասկանում ես ,ես չեմ զգում ոչինչ .ոչինչ չեմ զգում .ասես հոգիս հանել են ,դրել են մի դագաղի մեջ ,ու ինձ տարել են իմ սեփական հոգեհանգստին .


մարդն ամեն ինչ կարող է տանել,բայց ինչու ,ինչու է այսպես
խաղալիք է մարդը հա ՞

հասկանում ես ,կարող եմ ժամերով բառերով ասել թե ինչ եմ զգում ,բայց դա չի նկարագարում այն ինչ իսկապես զգում եմ


ապրել այո ՞
ինչպես ապրել
նայել վերև, նստել գերեզմանին ու հեկեկալ՞

սպասել թե կգա օր երբ կմեռնեմ ու կգամ քեզ մոտ .  այդ հույսով ապրել՞
բայց դա թուլություն է
մահը թուլություն է
իսպառ ոչնչացում
անարդարություն
ապրել կյանքը ,ու մեռնել ՞ այո ՞
ապրես ու հետո ոչնչանալ
այդքանը ՞

բայց ոչ .

ես կապրեմ ,այնքան կապրեմ ,պնդաճակատի նման ,կապրեմ ամեն ինչ ,ամեն ցավ կտանեմ ,եթե մահը դա է

էլ ինչու չցավալ ,եթե իսպառ ոչնչանալու ես վերջում ու այդքանը .
չէ որ վերջում գնալու ես գրողի ծոցը ու վերջ ամեն ինչ հոդս է ցնդելու ինչու չցավալ .
չէր դա վերջում կորելու է գնալու է քեզ հետ .

ես մարդ եմ թաղում հասկանում ես  .աշխարհից ոչինչ չպակասեց ,կորցրեցի միայն ես.

էլ ուր ապրես ,եթե ոչինչ չի ավելանում բացի մարդկային քանակից ,ու քո մահից հետո ոչինչ չի պակասում.


Աստված ինձ կների գիտեմ
որովհետև մի հզոր մեկն է ցավում
ես էլ եմ սեղանակից նրանց .երկնային կյանքի սուրբերի հետ .ես էլ եմ մաքուր հոգի .կների  այս մտքերիս համար .

որովհետև երբ ցավ տվեց կանչեցի նրան
որովհետև երբ խբեց աղոթեցի նրան
որովհետև երբ  սպանեց ,կյանքը ուզեցի

որովհետև երբ տարավ .խնդրեցի որ պահպանի քեզ .խնդրեցի որ մնա քո կողքին մինչև գամ .

չթողեց ցավ զգամ .ֆիզիկական ցավ չթողեց զգամ ,թույլ տվեց միայն զգամ զգամ զգամ ցավը ներքին կորուստը ցավը ուրիշների բայց ոչ իմը..Ինձ հասկացնելով ,որ գիգանտ եմ .

չէ էլ չէ
Վեն Մաքելվինը թույլ է ու մեղկ

թող Աստված հոգիս լուսավորի ,որովհետև մեռած եմ չկամ

Մեռնում եմ, Սրան չեմ կարա դիմանամ հիմա, հետո էլ պակաս կլինեմ, մատերիցս մեկը պոկված է.
Ինչու եմ այսքան շատ տառապում

Չէ որ Աստծուն չեմ հանդիմանել և ոչ մի անգամ .

Գոնե ձեն հաներ, չէ որ ես էլ եմ գիգանտ, այսքան ցավերից հետ, գոնե ձեն հաներ ասեր դիմացի,

արժանի էի գոնե ինձ համար ցավիս համար պիտի չգիտեմ Վերքիս վրա մեռոն լցներ,օրհներ ցավս ,ու ցավակցեր .

Հետո թաղեցի քեզ .համբուրեցի ճակդ բաց .ասացի ՝ Գնա ,գնա տուն .Աստված քեզ հետ է մինչև կգամ .
Հետո թաց հողը լցրեցի ծաղկած մարմնիդ վրա .ու ասացի ՝ խաղավիր քույր իմ.գնա գնա տուն .

Ու հիմա .հիմա ոչինչ .ոչինչ ,ոչինչ ,ոչինչ .

Գիտես որ սիրում եմ քեզ .կդիմանամ ,այն հույսով ,որ կգամ քեզ մոտ ու կասեմ այն ինչ չհասցրեցի ասել ,կնստեմ քեզ հետ,ու կժպտամ վրա հասած ի վերջո եկած խաղաղության համար .

Գնա Գնա տուն ......