Pages

Monday, April 24, 2017

Անիրական ....




Եվ մարմարե մարմինդ իրիկնադեմի մշուշով ծածկված
կարթնանա.
կննջեն աչքերդ փակ ու կյանքում գոնե մեկ անգամ
առաջին անգամ դու չես զգա որ քո մեռոնով օծված մարմնի վրա
կիջնեն ու կգլվորեն արցունքները թաց
նյարդերդ չեն արձագանքի
մաշկդ չի զգա ու աչքերդ չեն տեսնի
որ առաջին անգամ
ամենից զատ
ի վերջո
ու վերջում
մնացածի հետ դու չես ցավա .

Եվ կհնչեն սևազգեստ ու քարասիրտ
աղոթք անող վանականների մի ձանձրալի ձայն
որի ներքո կյանքում առաջի անգամ
կատեմ մշուշը
որ ծածկել էր քաղաքի տգեղ ու անհամահունչ դիմագծերը

Եվ կհնչեն քարսիրտ ու անգիր արված աղոթքներ
անթիվ լաց ու կոցեր
ու կյանքում առաջին անգամ
թաքուն կծխեմ
ու կշիկնեմ ինձ նայողներից
ում թվում էր թե և չեմ սգում .


աչքերս չոր
սիրտս անիրական
ուղեղս ցրված
կքարանամ ցավից
ու առաջին անգամ տխուր հայացքով
կիսված եռակի
ու հազար տակ ճմրթված հոգով
կնայեմ Աստծուն
ու առաջին անգամ ոչինչ չեմ ասի .
չեմ խնդրի ոչինչ
ու չեմ շշնջա և անգամ հոգոցներ չեմ արտաբերի
կնայեմ կապույտին պարզ
ու առաջին անգամ
կյանքում առաջին  անգամ կհոգնեմ կյանքից .

Արթանցեք տիկնայք
լացերից ցավից
մի ողբացեք գիշերվա կեսին
և դուք պարոնայք մի բամբասեք թաքուն
մի խոսեք դենից ու դեսից
և դուք բոլորդ կյանքում առաջին անգամ
իսկապես լռեք
թող լռություն իջնի հայացքում կապտած
թող ձայներրից հոգնած ականջները
աչքերը խորին
խորքում խորին հոգին
որ արդեն չկա համարձվել է
մի պահ թողեք թող թրչի .
հեռու մի տեղ
ծովում
որն իրավի ու անկասկած
տուն է
ու հայրեինք
մեռած մարմնի
անմեռ հոգու համար .

և դուք պարոնայք վանականներ
անգիր արված աղոթքները  ձեր
փակեք ձեր իսկ բերաններում
մեռոնից հարբած ձեր բերանները կարեք ոսկյա շղթաներով
և մի պահ առաջին անգամ
կյանքում առաջին անգամ իսկական  եղեք
գրքերից պոկած մտքերը ձեր փակեք ձեր ուղեղներում
և առաջին անգամ կյանքում
Աստծո տունը թողեք լռի

վարագույրները պինդ կապեք
թողեք լույսը հանգչի գլխին
մատերին մեռած
ու կյանքում առաջին անգամ
իսկապես նա թողեք թող տաքանա .

հողեր մի նետեք նրա կրծքավանդակին
մի փակեք փայթե  հավերժության մեջ
մի ծածկեց ծաղիկներով
լսեք բոլորդ
ծաղիկներ մի ցանեք մեռածիս վրա
ձեր ներսը մտեք և հնձեք հասկերը դենղած
ու ծաղիկներ ցանեք
գարուններ բերեք տուն ու քաղաք
և առաջին անգամ կյանքում
գարուններ բերեք տուն ու քաղաք .

Գիշերվա կեսին
իրիկնադեմին
լուսաբացին կամ առավոտյան
աշխարահում ամեն տեղ ու ամեն ինչ իր տեղում է
ոչինչ չի պակասել աշխարհիս վրից
ես եմ միայն կորցրել .

Խաղաղվիր հանգիստ

իսկ ես այս օրվանից հետո
վաղը
թե մյուս օրը
թե կես տասնյակ տարի հետո
գոնե երբեմն
թաքուն կծխեմ
հանուն քո հոգեհանգստի սիրելիս
հանուն քո խաղաղության .

.........................












No comments:

Post a Comment