Աշխարհն առանց պատերազմի կկորցնի սեփական դեմքը ։
Վեն Մաքելվին ՝ Ինքնակերտված ։
և բնավ էլ նկատի չունեմ սեփականը ցավը ,դու լավ գիտես ,որ ցավում եմ ամեն ինչի համար ,բոլորի ,և հատկապես մահացող մանուկների համար ,և հատկապես մայրերի համար ,որ զավակ են կորցնում ,հայրերի համար չէ ՛ նրանց զսպվածությունը հաղթում է կորուստը ,ծերերի համար էլ չէ ՛ գիտես,որ տանել չեմ կարողանում ծերությունը ,և դրա դեմ որևէ բան չեմ կարող անել ։
և գիտես նաև ,որ չեմ ցավում սոված մարդկանց համար ,նրանց սովածությունը բթացնում է զգացողությունը ,և նրանք չեն զգում հոգսերի հիվանդության ծանրությունը ,և շատ եմ ցավում ամենակարևորը շատ զգացողների համար ,նրանց համար ,ովքեր կռիվ են տալիս ներսում ,էության տակ կռիվ են տալիս ՝երկու տարբեր կռվող էություներ ,իսկ երբեմն էլ նրանցից մեկը բարցրաձայն ծիծաղում է մեկի զգացմունքների վրա ,ես էլ եմ այդպիսին ,դրա համար էլ ցավում եմ ։
Ես էլ եմ տառպաում ներքին պատերազմում ,և դա շուտվանից է ,այն օրվանից ՝երբ սկսկեցի ինքս ինձ կերտել ,այն օրվանից երբ սկսեցի տարբերակել էությունը աշխարհից ։
Անիմաստ շատ եմ ծիծաղում ։
Իսկ երբեմն էլ մանրուքների մեջ քնում եմ ,հասարակ իրերի սխալ դասավորվածությունից նյարդային դառնում ,և դա բացարձակ չի նշանակում ,որ հավասարակաշռված է ամեն ինչ իմ սենյակում ,կամ թեկուզ և կյանքում ։
Գիտես միշտ խառն եմ եղել ,բացված գրքերի նման այս ու այնկողմում շպրտված կամ դարանակալած ,կամ թոշնած ծաղկեփունջ ,կամ կիսաջարդված ապակու նման քամիների բերան բաց ,կամ վարագույրների ,որոնց վրա փոշի է փթում ,կամ ծառերի նման ,որոնք ստվերում են ,և գարունը չի դիպչում կամ ի վերջո ինձ նման ,միշտ ով միշտ անկուշտ նայում է մթնշաղի շերտերին ,որոնք գժվելու չափ փաթաթվում են տեսարաներին ,ինձ նման ,ով միշտ ապշած նայում է սեփական մարմնի բարակությանը ,գեղեցիկ որովայնի ոսկրոտ հովիտներին ,կամ շուրթերին ,և անսպառ սիրահարվում ինքն իրեն ։
Ինձ նման ,որ օրերով կարող եմ մահացած մնալ ,և մի օր լուսաբացին մերկ սուրճ խմել մի քանի կաթիլ կոնյակով ։
Ինձ նման ,ով ատում եմ թույլերին ,և երբեմն էլ ինքն իրեն ։
Ես չար մարդ եմ ,և դա անհասկանալի չի ՛ դու ինքդ էլ գիտես ,որ ես վաղուց հասկացել եմ ինձ ,և դա բարդ էր ,դրա համար էլ մենակ եմ ,գրողի տարած աշխարհում որևէ մեկը չկա ,ու չի գտնվի ,որ բառացի հասկանա թե ես ինչքան չար եմ ,ու թե ինչու եմ ծիծաղում ։
և ի տարբերություն ինքնասպաների ջոկատի ,նկատի ունեմ նրանց ,ովքեր բացարձակ ազատ են աշխարհից ,ովքեր գոյության կռվի մեջ ինքներն իրենց սիրելով սիրեցին բոլորին ,և առաջինը ատեցին ինքներն իրենց ,ազատության մարտիկների մասին եմ խոսում ,ովքեր անկախ ամեն ինչից ցած չնետվեցի բարձրահարակի ինչ_որ հարկից ,կամ պարանից չխռխռացին ,կամ չբացեցին երակներ ,կամ էնքան չխմեցին ,որ տեղում սատկեն ,նկատի ունեմ ,որ չմեռան ,այլ ապրեցին հավերժ ինքնասպանություն անելով ։
Հա ՛ ի տարբերություն իրենց ,ես չափից դուրս եսաաեր եմ ։
Հիմա մանավանդ ՛
Այս գրականության ճանկերի մեջ չեմ հայտնվելու , դա սարսափելի չափագրված ու ձևած ,արդեն տեղ արած թռիչքուղի է ,ուր անհամեմատ մոռանում են ինքներն իրենց ։
Չէ ՛
Ես գրականության էջերում չպիտի թոշնեմ ։
Ես գրողի տարած այլնն եմ ։
Ինձ պիտի կարդան պատերազմների մեջ շնչահեղձ լինելուց ,իմ բառերը պիտի հիշեն էն ամենաթունդ պայթունի ժամանակ ,ուր ականջների մեջ պիտի շշնջամ ,իմ կատարյալ ստախոսությամբ ,ինձ պիտի կարդան լուսաբացի թռչունների ծլվլոցի տակ ,կամ երբ մենակության մեջ լինեն , կամ տանեն հետներն անգամ մահվան մահճակալ ,կամ պիտի բառերս ծխեն ,խմեն էն ամենատխուր ու ամենակորած ժամանակ ։
Ու բարցրաձայն պիտի երբեմն աղոթեն բառերս ,որ մեռոնի նման կաթկթում է հոգիների մեջ ։
Ես մենակության կոչումն ունեմ ,և երբեք բացատարություներ չպահանջես դրանից ,ես չեմ կարող ասել թե ինչու ,կարող եմ նկարագրել դրա գեղեցկությունը ։
Իմ տեսադաշտում այն Սկանդիվանյան եղջերու է նման ,ով մառախլապատ անտառներից լռությամբ ինձ մոտ է գալիս ,ով երբեմն նաև աչք էր թեքում ,երբ զբաղված էի լինում ինքնաոչնչացմամբ ,դա միակ էակն է ,որ ինձ ներում է ,և դա ես եմ ,անտառների խորքից միշտ աջալուրջ հետևում եմ ,երբ եմ ի վերջո պարտվելու ։
Բավական է երբեմն ։
Հոգիս շատ եմ քամել ցավերից ,և շատ եմ լվացել ,և դատարակ մնացել ։
Դու գիտես ,որ երբեմն լուռ նստում եմ ,կամ փռվում բազմոցներին ,կիսաբաց անում վերնաշապիկս ,և ոչինչ չեմ անում,և շատ ժամանակ եմ անցկացնում մենակության հետ ,և դա իր պատճառն ունի ,և ես ունեմ այդ կոչումը ։
Ատում եմ թույլերին ։
Ովքեր չեն հասկանում թե ինչ են անում ։
և ատում եմ հավատացյալներին ,ատում եմ չհավատողներին և աթեիստներին ։
Որովհետև ես Աստծո հետ շատ եմ խոսում ,նա գիտի թե որքան ծանրակշիռ եմ ,և չար ,և շատ արդար ,և ստախոս ,և գեղեցիկ ու մաքուր ։
Ատում եմ նրանց ,ովքեր չեն ճանաչում նրան ։
և ատում եմ նրանց ովքեր սիրուն չեն ապրում ։
Գիտես ,որ անիմաստ ծիծաղում եմ բացրաձայն ,առանց որևէ պատճառի ։
Գիտես որ մեջս սատանա է ապրում ,բայց նա էլ է խոսում ինձ հետ ։
Ես լույսն եմ ,ով պարում է խավարում ։
Շարունակելի ։
Վեն Մաքելվին ։
Պատճենել և այլ տեղերում հրապարակելը խստիվ արգելվում է ,նամակագրությունը կրում է խիստ անձնական բնույթ ։