Տառապանքների ճշմարտությունը մեկն է՝ Մարմինը չի տեղավորում հոգին .
Վեն Մաքելվին ՝ Սառը Քամիներ
Վեն Մաքելվին ՝ Ես չեղա ոչ ոք .....
Գրապներս կիսով չափ են լցված.(Մի քանի կոպեկ ,և երկու թղթադրամ )
բայց ես շոշափել եմ տասանոց ֆունտը .
ես վաստակել եմ ավելի քիչ
և մահացել ավելի շատ .
ես երջանիկ չեմ եղել
և տխուր էլ չեմ ..
ես վախենում եմ ամբոխներից
թվում թե նրանք միշտ ինձ են պահանջում .
ես սիրում եմ ՝ Մութը .
իսկ մթության մեջ միշտ ինչ-որ մի բան ավելի սև է
միշտ ինչ-որ մի բան անկախանտեսելի է
և ուշադրությունս կետրոնացնում եմ ձայնի վրա՝
լռություն էլ ավելի է լսվում
ես վախենում եմ ՝
հիմա կարծես ես եմ դարձել ծնող .
հիմա կարծես սեփական ցավը դարձել է մեղմ
հիմա ես տառապում եմ մորս ցավով :
ես վախենում եմ, որ լավ հայր չեմ լինի
և վախենում եմ որ չափից դուրս լռակյաց զավակ եմ եղել
և վախենում եմ վերջաբաներից որոնք քրքրում են աղմուկը :
ես կուլ տվեցի մորս սիրտը .
տարիները կուլ տվեցի .
հիմա ամանչում եմ ցավալ
նրա ցավը ավելի սաստիկ է :
ես երբեք Աստվածաշունչ չեմ կարդացել
և չեմ փնտրել նրան
իսկ նա այնքան մոտ է լռություններիս մեջ
և այնքան լիքն է տառապանքի
և սենյակը խեղտող ծխախոտի մեջ
հիշողությունների մեջ
և չապրածի
վախենում եմ , որ չեմ կարող ինքս ինձ սպանել
դա չափից դուրս լուրջ եսասաիրություն է :
և վախենում եմ, որ չեմ վախենում պատահական մեքենայի տակ ընկնելուց
կամ պատահաբար մեռնելուց :
մի անգամ ինքս ինձ բռանցրել եմ ինձ սիրելիս .
չափից դուրս շատ եմ լոգանք ընդունում
և աշխարհը մաքրում մաշկիցս :
ես թաքուն հրեշտակ եմ
կամ վերափոխված սատանա .
ես չվերդարցա երկինք
իսկ նա շատ էր ուզում ինձ ներել .
ես ատում եմ մեծ քաղաքները .
իսկ իմ մեջ ամեն օր երկինքը պայթում է
երբեմն լաց եմ լինում կտրված թևերիս համար
իսկ երբեմն էլ սեփական ծանրությունս քարշ եմ տալիս աշխարհի եզրերին
ես ուտում եմ ցավը .
գլխիս մեջ է այն .
մի օր կմոռանամ բառերը
և նաև մտքեր
և նաև ամեն ինչ .
ցավը հունց եմ անում գլխիս մեջ
տրորում եմ այնքան միջև մատերս էլ են ցավում .
ցավը ՝ ցավ է ծնում
մեջքս շատ է ցավում անորորշություն տանելիս
իսկ ոչինչը այնքան շատ է
և այս աշխարհն այնքան լցված է թագավորություներով
իսկ համբերությունը բերբեբերան հագեցած է իմ մեջ
ես չեմ կարող գոռալ
որովհետև ՝ բոլորը քնած են անքնությամբ .
ես լռում եմ ՜
ինչպես քարերը
կամ լեռները
չէ էհ ՜
ինձ մի օր շատ են խաբել իսկ ես շատ էի ուզում հավատալ
որովհետև ոչինչ չկար հավատալու
ես հրեշտակ եմ
կամ եղել եմ .
երկինքն իմ մեջ է
և աշխարհը մաշկիցս դուրս
ես մեջտեղի խեղտվող գիծն եմ
երկու կյանքն եմ տանում իմ եզրերին .
մի օր ինքս ինձ բռնացրերցի չհավատալուց
իսկ երբեմն շատ եմ ուզում հավատալ .
իսկ աշխարհը բերնեբերան լցված է .
և ոչ մի տեղ չի լցվում այլևս ոչիչնչ .
խելագարները գոռում են կորցրած լռության համար
կանայք սպասում են
տղամարդիկ հետ չեն վերադառնում
երեխաները մորթվում են
արևելքը փլվում է
արևմուտքը ծիծաղում .
Աստված մոռացվել է
մարմինը ավելին է ուզում հոգին տեղավորելու համար
իսկ հոգին
ավելի շուտ է մեռնում
մեկը չկա որ կգտնվի ,ասելու համար
որ մենք վաղուց դժոխքում ենք.
բայց ՜
Ես երբեք չեղա Նյու Յորքում.
կտուրրներից չնայեցի աշխարհին
և չհորնեցի երազանքներ.
չեղա երբևէ ծովերում
ու չնեղացա նրանցից որ մենակ թողեցին .
չեղա երկույթին
և չդավաճանեցի ոչ մեկին
և չեղա ոչ ոք .
չպարեցի
և երբեք մարդավարի չհարբեցի .
չկորցեցի գլուխս սիրուց
և չեղա սիրելի .
ես չեղա երբեք հասարակ
և չգոռացի իմ հաղթանակների մասին
ես լռեցի իմ տապալման մասին
ես շատ ՜
շատ մնացի ինքս ինձ հետ
ես ոչ ոքի ձեռքը չբռնեցի մայրամուտին
ինձ ոչ ոք չհամբուրեց արթնանալիս լուսաբացին
ինձ չծածկեցին գիշերները որ չմրսեմ
և տաք թեյ չտվեցին
ոչ ոք ոչինչ չասաց
ով ՞
պիտի ասեր, որ ցուրտը սաստիկ է
և որ մենակ եմ
և որ դա կոչում է .
բայց պետք չի ՜
պետք չի
և ասում եմ ՝
իմ բոլոր ցավերի անունը մեկն է՝ . դու |
ես ննջում եմ բառերի վրա ՜
իսկ հետևից մի ատրճանակ կրակում է ուղիղ սրտիս
ինչ-որ մեկը ցանկանում է տեսնել սիրտ ունեմ թե ոչ .
ունեմ ՜
ինչ-որ մեկ գոռում է անունս
իսկ ես ահավոր քնկոտ եմ .
մեկը ծեծում է դուռս
իսկ ես ամանաչում եմ ,որ ինձ մերկ կտեսնեն
այսինքս սիրտս են ծեծում .
ես իրականության հետ այս աշխարհից թաքնվել եմ
երկուսս էլ մոռացված ենք .
եթե դու լինեիր կպատեի ծաղկող գարունների մասին
և իմ մասին .
իմանալով բոլոր պատասխանները միևնույն էի կհարցնեի
կլցնեի բոլոր դատարկություներն այս մասին
որ աշխարհը փոքր ինչ սիրուն է .
ես աշխարհի եզրերից քեզ եմ փնտրում
դու ոչ մի տեղ չկաս .
աչքերս կռանում է երկնքի վրա
քեզ եմ փնտրում ՝
դու չկաս ..
եթե այստեղ լինեիր
տաք կլիներ որովայնս
մատերս
և ես ..
ես չեղա ոչ մի լեռնագագթին
չխեղդվեցի ոչ մի ծովում
և չընկա քամիների բերան
չվազեցի երջանիկ ինչ-որ մեկի գրկի մեջ
և ձեռքերով չշոշափեցի հասկերը
և դաշտերում չվազվեցի քամիների նման
չեղա երջանիկ
և տխուր էլ չեմ ..
քեզ փնտրելիս շատ տեղերում եղա .
և չեղա ոչ մի տեղ .
մտքերս կերան գլուխս .
ինչքան փոքր է աշխարհը ՝երբ անհամբեր փնտրում ես մեկին
և ինչքան է մեծանում այն՝
երբ միայանակ ես մնում ..
Բարև սիրելիս ՝
սիրտս ահագին շատ է.
ես երբեմն բալենի եմ
իսկ երբեմն քամի.
երբեմն արտույտ եմ
իսկ երբեմն գոյություն չունեմ .
երբեմն էլ լացս գալիս է .
սիրտս ահագին շատ է լցված . :
Վեն Մաքելվին
Հրաշք էր, բայց շատ լացացնող ))
ReplyDelete