Pages

Saturday, November 12, 2016

Երեկ ու այսօր .........

Ես նստած քո ննջարանում
նա ցրված ,մի սրճարանում
դու ինչ-որ տեղ
այլ մեկի հետ
գինովցած
ցրված
բացված
մերկացած
գուցե արդեն հոգնած
արդեն վերջացրած
ու բաց վերնաշապիկով նստած
ես դեռ սպասում
իսկ նա նստած հարբում
սրճարանի մեջ
բայց մտքերով հեռու մի տեղ
քեզ հետ
քո կողքին
քո վրա
քո ներսում
դու արդեն ծխում
սև սուրճ ես խմում
դառը կամ քաղցր
ու ըստ քո տրամադրության
բայց տխուր ես
հոգնած ամենից
գլուխդ կախում
պահի տակ ննջում
բայց և հիշում
որ քո ննջարանում չես
բայց ինձ չես հիշում քո ննջարանում
սպասողիս չես հիշում
անկողինդ ես հիշում միայն
հոգնած ես ներում եմ
ես դեռ սպասում
իսկ նա արդեն հաշիվ է փակում
գրպանից հանում մի երկու կոպեկ
ու թեյավճար թողնում
իսկ դու արդեն կոչկում ես վերնաշապիկդ
նա պատուհանից դուրս նայում
քեզ է փնտրում
ու պատահաբար գտնում է  քեզ
մինչև ծանր հոգսերից ծանրացած քարշ է տալիս
մարմինը
ու իրեն
դու արդեն չես լինում
իսկ ես  դեռ սպասում
նա դուրս է քայլում
բայց չի հետևում քեզ
նայում կողքը
ու նորից խորքով
գնում դեպի մի տուն
քո ննջարան
քեզ գրկում
սիրում
արձակում վերնաշապիկդ
համբուրում վիզդ
շուրթերդ
ու սիրում
իսկ ես դեռ սպասում
իսկ դու արդեն բացում ես դուռը
ներս ես մտնում
մտնում քո ննջարան
բայց ինձ չես տեսնում
որովհետև
ես հենց նոր դուրս եկա սրճարանից
իսկ հիմա գնում եմ
անծանոթ մի տուն
որ նորեմ վարձել
իսկ նա քայլում
ու մտածում է
գուցե բանալին թողներ ննջարանում
հետո հետ գար
գտներ քեզ
գրկեր
ու գնար .
բայց ոչ բանալիներս ինձ մոտ են
իսկ դու քնել ես
վաղը կհիշես ինձ
իսկ ես կմոռանամ
ոչ թե պարտադրված կմոռանամ
այլ պարզապես քնած կլինեմ
որովհետև
նա քայլեց երկար
ու երազեց երկար
հոգնել է
կքնի շատ
ես արդեն տանն եմ
իսկ նա քայլում է դեռ
մինչև լուսաբաց
երազանքները ծանր են
մենակ չի կարող տանել
իսկ դու դրանք չես կիսում նրա հետ
դու գինովցած ես
նա դա հասկանում է ու քեզ ներում
իսկ ես
իսկ ես հեչ
նա թող ների
նա է քեզ սիրում
իսկ ես փրկում էի սերը
բայց և գրողը տանի
ես կներեմ
բայց ոչ այսօր
վաղը թող գա կներեմ
այսօր ես նույնպես հարբած եմ
 անկեղծ
ու հոգնած...
վաղը կներեմ


հաջորդը օրը դու գինովցած
ես կայարանում
նա ննջարանում

այդ ես էի
սրճարանում երեկ
փողոցում
քո ննջարանում
կամ ես չէի
մտքերս էին
որոնք դու չէիր տեսնում
իսկ իրականում
ես տանն էի
իմ ննջարանում
ուղղակի երեկ
քո մասին շատ էի մտածում
ու հասկանում ՛
որ երեկ
ես դու էի
նա ես էի
իսկ այսօր գրողը թող քեզ տանի
նա կների
ես կներեմ
դու կներես
բայց մեզ չեն ների
մի սեր ենք մի օրով սպանել
որը չկար աշխարհում
մի սեր
մի օր
մեզ չեն ների .............








No comments:

Post a Comment