Pages

Sunday, November 13, 2016

Լուսին .ու մեծ Երկինք .....


Երկինք կար մեծ
մի մեծ լուսին
մազերով
աչքերով
ու քեզ նման.
փողոց կար նեղ
մոտիկ երազանքներին
քայլող կար
ես էի
իջել էիր ցած
կամ գլորվել
ներքևում մոլորված էիր
կորցրել էիր
երկու կատու
մեկը սև էր
մեկը սպիտակ
ու մնացել էիր դատարակ
ու գտար ինձ
քեզ էի նման
բայց դու լուսին էիր
ես մարդ
գտար ինձ
ու ազատություն
սկսեցիր թռչել
կտուրներից ցած
 դու չէիր ընկնում
այլ սուզվում էիր
քաղաքի մեջ
փողոցների մեջ
.
կտրուներում էինք ապրում
երկնքին մոտիկ
երկրի միջև
ես հարբում էի
դու պարում
մենք թռչում էինք
դու իմ մեջ
ես քո մեջ
ու մենք ծովում .

այս ամենը
երկինք էր մեծ
դու լուսին
ես մարդ

Լուսինը սերն է
Լուսինը կիրքն է

Լուսին ու մերկ
լուսինը տաք
գիշերվա մեջ
գիշերից դուրս
լռության ձայն
մատեր
ու դու էիր .

ձմռան ցրտին
տաք մի գրկանք
ես
դու
կտուրներում ցուրտ

բայց և տաք էինք
քրտնած կրքից

ես էի երկինքը
դու էիր լուսինը
մենք էինք իրար մեջ
մենք էինք թռչում ծովերը թաց
մենք էին սուզվում փողոցներում

բայց կգար գիշեր
ու կգնայինք
դու դեպի վեր
իսկ ես գլուխս դեպի քեզ
քեզ
որ դու լուսին
մազերով
աչքերով
նայում էիր ինձ
նայում էի քեզ
թռչում էինք մենք
սուզվում էինք մենք
ես դեպի քեզ վերև
դու դեպի ինձ

երկինք կար մեծ
ու մի լուսին
կտուրներում ապրող մի երկու գիժ
որ թռչում էին կտուրներից ցած
բայց չէին ընկնում
այլ սուզվում էին
քաղաքի մեջ
ու
փողոցներում
ու ծովերում ...
երկինք կար մեծ
ու մի լուսին
ու  թևեր
մեկը մեկի մեջ սուզվում
ու ապրում կտուրներում .
մեկը միշտ հարբած
իսկ մենկնել պարում էր անվերջ
ազատություն կար
 սիրում էին
շնչել ...............

Նվիրվում է ՝ Անթառամ Ազատյանին ...









No comments:

Post a Comment