Pages

Wednesday, December 21, 2016

Վախենում եմ ..........




Ես վախենում եմ.
Անցող օրերի թվից կծկվում .
Չեմ ուզում քեզ մոռանալ
եթե մոռնամ կնշանակի
թե ներել եմ քեզ.
և դա վերջն է .
ես չեմ ուզում ներել քեզ.
չեմ ուզում որովհետև
ներում են վերջում .
Իսկ անցնող օրվա
ամեն վայրկյանի հետ
ներում եմ .
Ներում եմ
որովհետև հասկանում եմ քեզ.
իսկ ես չեմ ուզում հասկանալ քեզ .
ուզում եմ որ գաս
որ տեսնես
որ զգաս
որ կամ
սպասող կայարանի աթոռին նստած
սպասում եմ գաս .
չեմ եմ ուզում գաս ու ես չլինեմ  .
կան կիսատ խոսքեր որոնք խրվել են
չեմ ուզում դրանք երբևէ բուժվեն .
որովհետև առանձ այնել
կյանքում ամեն բան
ու ամեն ինչ
կիսատ է մնում .
ուզում եմ գաս
որ հրաժեշտ տանք
կուշտ խոսենք .
որ քո դեմ
քո առաջ
քեզ ներեմ .

Վախենում եմ .
որ գաս այն պահին
այն տարում
երբ այլևս մոռացած կլինեմ
ու ներած կլինեմ քեզ .
չեմ ուզում .
չեմ ուզում քեզ էլ
կորցնել անցյալում .
պահերը ծրարել եմ
կապկպել պինդ
ու թաղել հեռու .
քեզ չեմ ուզում ծրարել .

որովհետև  ասելիք
խոսքեր կան լիքը .
որ խեղդում են .
ազատ չենք մենք
որքանել հեռու կա
հեռավորություն կա
ազատ չենք մենք
կպածենք իրար .

Վախենում եմ
ամեն օրվա անցնող վայրկյանից
որ կմոռանամ քեզ
կներեմ
ու կանցեմ առաջ .

վախենում եմ
որ կգաս անտեղի պահի
երբ քեզ չեմ սպասի .
վախենում եմ .
որ կմոռնամ քեզ .
ու չեմ հասցնի
քո դեմ
քո առաջ
քո ուսերին հենված ներել քեզ .

Չէ որ
ոչ ես
ոչ դու
ոչ մեր սերը օդում կախված
արժանի չեն դրան.

վախենում եմ
մոռանում եմ քեզ ...
վախենում եմ
ներում եմ քեզ .

Չէ որ դու արժանի չես դրան
ոչ էլ ես .


Tuesday, December 6, 2016

Փոքրիկս Կարմիր Շրթներկով ... 18 +




Ինձ կփնտրեն Աստվածները .սատանաների մեջ .
Կփնտրեն որ փրկվեն .
Կգտնեն որ ներեմ .
Բայց կնստենք երկնքի գահին .կնայենք ինձ ու գլուխներս կկախենք .կաղոթենք ինձ .

Բայց սուտ է .

Այսօր ես թաքնվել եմ քո ծոցում .
Նեղլիկ քո միջանցքում .
Քո նկուղներում .

Նստած քեզ եմ ծխում .
բազում մեղքեր եմ գործում
ու հեգնում քեզ .
Ծծում հոգիդ .
երակներդ քամում .

որովհետև դա է Աստվածությունը
իմ թագավորությունը
իմ մութը
որ գունավորվում է քո կարմիր շրթներկով .

Իսկ Աստվածները ինձ են փնտրում .

Իսկ այս մեղքը անունը չունի .
այս ամենից հետո ներելն ու ներվելը մեկ է .
Քանզի քո մեջ է արքայությունս .
փառքս ու հավիտյանս .

Քո մեջ է գահս .
դու ես կապույտս ներկված կարմիրով .
դու ես .
որ դեմ ես տալիս ձեռքերդ նուրբ
ու թույլ տալիս սատանայիս
քո լուսե ու մաքուր մատերդ շնչել .

Ես անմահ եմ .
իսկ դու զուտ մարմին .
բայց երբ ամեն անգամ
սպիտակում ես
երբ խմում եմ քեզ .
մեռնում եմ
քեզ հետ .
քո մեջ .
երակներիդ մեջ
ու քո աչքերի .

Փոքրիկս .
Կարմիր շրթներկով..

Աստվածները չեն ներում .
մեկ է .
փրկությունը  այստեղ է .
արքայությունս այստեղ է .
մեղքս դու ես .
բայց դատաստանսել ես դու .

Փոքրիկս
Կարմիր Շրթներկով ...

մարմինդ մեռոն
որ օծվում եմ
ու օրհնվում .

Դու ես արքայությունը ու զորությունը
իսկ ես փառքն եմ հավիտենիս ....

Sunday, December 4, 2016

Պինդ կաց Տիկին .........



Պինդ կաց տիկին
վաղվա համար այսօր տունդ մութ է .
վաղվա խաղաղ լուսաբացի համար
այսօր ցերեկդ մութ է
վաղվա աղոթքի համար
այսօր մոմերդ վառ են .

Պինդ կաց Մայր

Իզուր չեն սպիտակավորվել մազերդ սև .
Իզուր չեն երգվել երգերդ օրրոց .
և իզուր չեն հոգնել կոպերը աչքերիդ
այսօրվա համար են
որ պինդ կանգնես
ու հողին տաս.
որ դիմանաս
չծնեկես հողին .
որ կանգնես այնպես
ասես չես հոգնել
ու դեռ կտաս
ու դեռ կարող ես հերոսներ ծնել .
ու դեռ կարող ես լույս աշխարհ
հենց լույսը բերել .

Իզուր չեն ծնվել որդիքդ մեծ
ու իզուր չեն մեռել զավականերդ մեծ .
այսօրվա համար են
որ պիտի կանգնես
ներս ջարդ եղած
բայց և արտաքուստ
պտի հեգնես
քամիներին արնաքամ
կյանքին
պտի հեգնես
որովհետև դու կաս .
հերոսի մայրն է
ավելի հերոս .
որ պտի հառաչի
բայց ծնկի չգա .
որ պտի լացի ու ջարդվի խորքից
բայց և արմատները հողի մեջ խրի
որ լույս  աշխարհին
հազար ու հազար անգամներ
լույսը աշխարհը բերի .
որ ծնվեն խաղաղություներ
կամք
ու փառքեր .
փառքը քոնն է Տիկին .

Պիտի երերաս ցավից բայց չնկնես.
Պիտի հոգնես տառապանքից բայց չմեռնես
Պիտի ներես կյանքին ու բարքին
Պիտի լացդ խեղդես ու ծամես ցավից

Պինդ կաց Տիկին

Հերոսի մայրն  է ավելի հերոս
որ մեռած ու լուսե զավակի  առաջ
նահատակվում են կորստի ցավից .
Որ սպիտակ ու ճերմակ
հայացքնի մեջ
աչքերի մեջ
ու ականջների մեջ
տանում են ցավը
պատերազմի .
բայց չի ծնկում
դարի ու կյանքի
բարքերի առաջ .
այլ հայացքն է գցում
դեպի կապույտը
դեպի լույսը
Ու Աստծուն
ու ներում նրան .

Պինդ կաց Տկին
այսօրվա մութը վաղվա լույսի համար է .
այսօրվա ողբդ վաղվա ծիծաղի համար է .
այսօրվա անեծքդ վաղվա կյանքի համար .
Պինդ կաց տիկին
հերոսի մայրը
ավելի հերոս է .
պինդ կաց
վաղվա լույս աշխարհին
պտի դեռ բեերել լույսը աշխարհ .
ներքուստ ջարդված ու նահատակված
բայց արտաքուստ պինդ քարի նման .
Բարձրացնում է գլուխը վերև
առանց հեգնանաքի նայում կապույտին
լացող աչքերով
ու կորստի ցավից
ներում է Աստծուն ...
Սիրտը մեծ է կապույտից .
Երկնքից մեծ է.
ու Աստծուցել մեծ է .
Հերոսի մոր սիրտը
վեր է ամենից ..
Պինդ կաց Տկին ........


Նվիրվում է ՝ Ապրիլյան պատերազմին հերոս ծնած ,Հերոս Մայրիկին ........










Friday, December 2, 2016

եթե իմանայիր ..... 18+

Եթե Իմանայիր .....


Եթե իմանայիր
որ քեզանից հետո
անտուն եմ ու մերկ .
գուցե վերնաշապիկդ թողնեիր երևացող մի տեղում
ու օծանելիքդ դատարկեիր վրան .
ես չեմ մրսում բաց պատուհաններից
ես քո ձեռքերի կարոտն եմ շատ .
երբ դրանք չեն դիպչում
ու չեն մոլորվում մաշկիս
ու մազերիս վրա ու մեջ
ես դողում եմ .
ցրտից եմ դողում քո չլինելու .

Եթե իմանայիր
որ քեզ կներեմ
գուցե երբեմն գայիր
նստեիր կողքիս
չմոտենայիր
բայց մնայիր
կողքիս մնայիր .
միքիչ ու ավել .
սովորեմ իրոք
քեզ հետ լուսացնել
ու թաղել արևները
օրերը
ամիսները .

եթե իմանայի
որ հետ կգաս .
մուտքի առաջ ծաղիկներ կցանեյի
ձմռան ու ցրտի կեսին
գարուներ կփռեի
որ ոտքերդ չսառեն .
Ամառներ կկախեի առաստաղից
ու աշնանա առաջ պատուհաններ կփակեի
իսկ ձմռան ցրտին
հրաբուխներ կվառեի .
միայն թե
ախ թե միայն ոտքերդ
ու դու երբեք չսառեիք .

Բայց այսօր օդ եմ մի տեսակ
որ ներս են քաշում
ու դուրս են թողնում .
այսօր ստում եմ քեզ .
հարբած եմ քիչ .
ստում եմ անկեղծ.
վաղը չեմ ների
ու չեմ դիմավորի գարուններով .
այսօր ցավում է
դրա համար ստում եմ
անկեղծ եմ ստում .
այս պահին ամենից շատ կուզեի գայիր
նստեիր կողքիս .
թեկուզ ուշացած .
կսապեսի անվերջ
միայն թե գայիր .
վարագույրի ետեվում թողնելով սև մի բիծ
որ լուսե մարմնիս վրա հեգնել է
ու կյանքի բաղտից թքված մի տան նեղլիկ պատերի մեջ
այսօր ամենից շատ
ու երբևէ
կուզեի գրկեիր
նստեիր կողքիս
ու ծխեիր .

Բայց ում եմ խաբում
դու գնացել ես
ասենք աշխարհի բոլոր օրերի նման
այսօր հարբած եմ և ոչ թե քիչ
այլ բավականին
որ հեգնում եմ
բայց և շարունակաբար խաբում եմ
թե ինձ
ու թե նեղլիկ պատերին .
այսօր հին մի կտավի նման
գունազերծվել եմ
բայց ավելի հասկանալի
գունաթափվել եմ կամ գունամաշվել
որ աճուրդի կարելի էր հանել մարմինս
ու էժան գնով տալ մեկ այլ մեկին .

Բայց այս կտավ
այս նեղլիկ պատերի արանքում նստած
քո ամբողջ մի կյանքն է .
որ քեզ լավ գիտի
քեզանից շատ.
կտավ է
որ չես կարող ջնջել
ու ոչ էլ վառել
դու չես կարող ինձ մոռանալ
անուղակկի
կամ ուղղակի
երբեմն մոռանում ես հիշել
այս կտավը մեծ
կյանքն է քո ամբողջ .
դեռ պտի ապրեմ
ու նորից մնամ
ու նորից գոռամ
որ կամ
որ եթե իմանայիր
որ այսօր կներեմ քեզ
կշտապեիր գալ
չէիր հագնվի
չէիր հասցնի
կգայիր
մերկ
աներեսի նման
անգամ չէիր կարմրի ամոթից
կգայիր
կխմեինք
հետո կկպնեինք իրար
ես քեզ չունենալու ահավոր ցրտից
դու ձմռան սաստիք քամիներից.
կծխեիքն վերջում .
ու որպես հաշտության կնիք .
կահբուրեինք իրար .
վաղը արդեն չսպասելով
էլ ոչ մի բանի .
չէ որ մենք օդ ենք
գուցե և օր
այսօր հարբումենք
իրար ենք հիշում
վաղը սթափվում ու հիշում
որ մոռացել ենք իրար ...

այսօր ստում եմ անկեղծ .

եթե իմանայիր որ քեզանից հետո
ցուրտ է մի տեսակ
գուցե մի երեվացող տեղում
շպրտեիր վերնաշապիկդ .
որ օր գար չմրսեի քեզ չունենալու
ահավոր ցրտից ....

ՍԻՐԵԼԻՍ .............


Հեղինակ ՝ Վեն Մաքելվին ( Վանիկ Հովակիմյան )