Pages

Sunday, December 4, 2016

Պինդ կաց Տիկին .........



Պինդ կաց տիկին
վաղվա համար այսօր տունդ մութ է .
վաղվա խաղաղ լուսաբացի համար
այսօր ցերեկդ մութ է
վաղվա աղոթքի համար
այսօր մոմերդ վառ են .

Պինդ կաց Մայր

Իզուր չեն սպիտակավորվել մազերդ սև .
Իզուր չեն երգվել երգերդ օրրոց .
և իզուր չեն հոգնել կոպերը աչքերիդ
այսօրվա համար են
որ պինդ կանգնես
ու հողին տաս.
որ դիմանաս
չծնեկես հողին .
որ կանգնես այնպես
ասես չես հոգնել
ու դեռ կտաս
ու դեռ կարող ես հերոսներ ծնել .
ու դեռ կարող ես լույս աշխարհ
հենց լույսը բերել .

Իզուր չեն ծնվել որդիքդ մեծ
ու իզուր չեն մեռել զավականերդ մեծ .
այսօրվա համար են
որ պիտի կանգնես
ներս ջարդ եղած
բայց և արտաքուստ
պտի հեգնես
քամիներին արնաքամ
կյանքին
պտի հեգնես
որովհետև դու կաս .
հերոսի մայրն է
ավելի հերոս .
որ պտի հառաչի
բայց ծնկի չգա .
որ պտի լացի ու ջարդվի խորքից
բայց և արմատները հողի մեջ խրի
որ լույս  աշխարհին
հազար ու հազար անգամներ
լույսը աշխարհը բերի .
որ ծնվեն խաղաղություներ
կամք
ու փառքեր .
փառքը քոնն է Տիկին .

Պիտի երերաս ցավից բայց չնկնես.
Պիտի հոգնես տառապանքից բայց չմեռնես
Պիտի ներես կյանքին ու բարքին
Պիտի լացդ խեղդես ու ծամես ցավից

Պինդ կաց Տիկին

Հերոսի մայրն  է ավելի հերոս
որ մեռած ու լուսե զավակի  առաջ
նահատակվում են կորստի ցավից .
Որ սպիտակ ու ճերմակ
հայացքնի մեջ
աչքերի մեջ
ու ականջների մեջ
տանում են ցավը
պատերազմի .
բայց չի ծնկում
դարի ու կյանքի
բարքերի առաջ .
այլ հայացքն է գցում
դեպի կապույտը
դեպի լույսը
Ու Աստծուն
ու ներում նրան .

Պինդ կաց Տկին
այսօրվա մութը վաղվա լույսի համար է .
այսօրվա ողբդ վաղվա ծիծաղի համար է .
այսօրվա անեծքդ վաղվա կյանքի համար .
Պինդ կաց տիկին
հերոսի մայրը
ավելի հերոս է .
պինդ կաց
վաղվա լույս աշխարհին
պտի դեռ բեերել լույսը աշխարհ .
ներքուստ ջարդված ու նահատակված
բայց արտաքուստ պինդ քարի նման .
Բարձրացնում է գլուխը վերև
առանց հեգնանաքի նայում կապույտին
լացող աչքերով
ու կորստի ցավից
ներում է Աստծուն ...
Սիրտը մեծ է կապույտից .
Երկնքից մեծ է.
ու Աստծուցել մեծ է .
Հերոսի մոր սիրտը
վեր է ամենից ..
Պինդ կաց Տկին ........


Նվիրվում է ՝ Ապրիլյան պատերազմին հերոս ծնած ,Հերոս Մայրիկին ........










No comments:

Post a Comment