Pages

Friday, December 2, 2016

եթե իմանայիր ..... 18+

Եթե Իմանայիր .....


Եթե իմանայիր
որ քեզանից հետո
անտուն եմ ու մերկ .
գուցե վերնաշապիկդ թողնեիր երևացող մի տեղում
ու օծանելիքդ դատարկեիր վրան .
ես չեմ մրսում բաց պատուհաններից
ես քո ձեռքերի կարոտն եմ շատ .
երբ դրանք չեն դիպչում
ու չեն մոլորվում մաշկիս
ու մազերիս վրա ու մեջ
ես դողում եմ .
ցրտից եմ դողում քո չլինելու .

Եթե իմանայիր
որ քեզ կներեմ
գուցե երբեմն գայիր
նստեիր կողքիս
չմոտենայիր
բայց մնայիր
կողքիս մնայիր .
միքիչ ու ավել .
սովորեմ իրոք
քեզ հետ լուսացնել
ու թաղել արևները
օրերը
ամիսները .

եթե իմանայի
որ հետ կգաս .
մուտքի առաջ ծաղիկներ կցանեյի
ձմռան ու ցրտի կեսին
գարուներ կփռեի
որ ոտքերդ չսառեն .
Ամառներ կկախեի առաստաղից
ու աշնանա առաջ պատուհաններ կփակեի
իսկ ձմռան ցրտին
հրաբուխներ կվառեի .
միայն թե
ախ թե միայն ոտքերդ
ու դու երբեք չսառեիք .

Բայց այսօր օդ եմ մի տեսակ
որ ներս են քաշում
ու դուրս են թողնում .
այսօր ստում եմ քեզ .
հարբած եմ քիչ .
ստում եմ անկեղծ.
վաղը չեմ ների
ու չեմ դիմավորի գարուններով .
այսօր ցավում է
դրա համար ստում եմ
անկեղծ եմ ստում .
այս պահին ամենից շատ կուզեի գայիր
նստեիր կողքիս .
թեկուզ ուշացած .
կսապեսի անվերջ
միայն թե գայիր .
վարագույրի ետեվում թողնելով սև մի բիծ
որ լուսե մարմնիս վրա հեգնել է
ու կյանքի բաղտից թքված մի տան նեղլիկ պատերի մեջ
այսօր ամենից շատ
ու երբևէ
կուզեի գրկեիր
նստեիր կողքիս
ու ծխեիր .

Բայց ում եմ խաբում
դու գնացել ես
ասենք աշխարհի բոլոր օրերի նման
այսօր հարբած եմ և ոչ թե քիչ
այլ բավականին
որ հեգնում եմ
բայց և շարունակաբար խաբում եմ
թե ինձ
ու թե նեղլիկ պատերին .
այսօր հին մի կտավի նման
գունազերծվել եմ
բայց ավելի հասկանալի
գունաթափվել եմ կամ գունամաշվել
որ աճուրդի կարելի էր հանել մարմինս
ու էժան գնով տալ մեկ այլ մեկին .

Բայց այս կտավ
այս նեղլիկ պատերի արանքում նստած
քո ամբողջ մի կյանքն է .
որ քեզ լավ գիտի
քեզանից շատ.
կտավ է
որ չես կարող ջնջել
ու ոչ էլ վառել
դու չես կարող ինձ մոռանալ
անուղակկի
կամ ուղղակի
երբեմն մոռանում ես հիշել
այս կտավը մեծ
կյանքն է քո ամբողջ .
դեռ պտի ապրեմ
ու նորից մնամ
ու նորից գոռամ
որ կամ
որ եթե իմանայիր
որ այսօր կներեմ քեզ
կշտապեիր գալ
չէիր հագնվի
չէիր հասցնի
կգայիր
մերկ
աներեսի նման
անգամ չէիր կարմրի ամոթից
կգայիր
կխմեինք
հետո կկպնեինք իրար
ես քեզ չունենալու ահավոր ցրտից
դու ձմռան սաստիք քամիներից.
կծխեիքն վերջում .
ու որպես հաշտության կնիք .
կահբուրեինք իրար .
վաղը արդեն չսպասելով
էլ ոչ մի բանի .
չէ որ մենք օդ ենք
գուցե և օր
այսօր հարբումենք
իրար ենք հիշում
վաղը սթափվում ու հիշում
որ մոռացել ենք իրար ...

այսօր ստում եմ անկեղծ .

եթե իմանայիր որ քեզանից հետո
ցուրտ է մի տեսակ
գուցե մի երեվացող տեղում
շպրտեիր վերնաշապիկդ .
որ օր գար չմրսեի քեզ չունենալու
ահավոր ցրտից ....

ՍԻՐԵԼԻՍ .............


Հեղինակ ՝ Վեն Մաքելվին ( Վանիկ Հովակիմյան )







No comments:

Post a Comment