Pages

Friday, May 5, 2017

Անձրևում է Տղաս.........




Ու կգա մի օր
ու օրը գիտի
գուցե ոչ հատուկ
կամ գուցե ոչինչ
գուցե լուսամփոփի տակ կանգնած
մտքերովդ պինդ ծածկված
ու կանձրև տղաս
այն քաղաքի մասին
որտեղ ապրում են պոետները մեծ
որտեղ ապրում են ջազերով ծածկված սրճեփը  ձեռքներին
ոչ մի հատուկ օր չի լինի քաղաքում այդ
պոետները վաղուց քնած կլինեն
իսկ սուրճը վաղուց սառած ու անհամ
քամիներն այդ քաղաքում հանտարդ կլինեն
միայն կանձրև տղաս
բայց դա մեկ կլինի
մեկ կլինի
որովհետև վաղուց արդեն
մոռացել ես իմ մասին
թողել ես տանը
գրքերիդ պահոցում
կամ լավ դեպքում մոռացել ես ինձ պահարանում
ծածկել ես ինձ քո օծանլիքով
ու խեղդել ես սև թելից կարված քո գրեթե կապույտ վերնաշապիկով .

Եվ գիտես ինչ
վաղուց է արդեն
քո գնալու տարուց ի վեր այսօրը
ես պոետներին չեմ հավատում
նրանք վաղուց հոգնել են խոստացված բայց չբածված գինու շշերից
անվերջ լցվող մոխրամներից
գիշերներից անքուն
մտքերի տենդից
հոգնել են փոքր քաղաքի մեծ պոետները
նրանք մեր մասին էին գրում
հանուն մեզ նկարագրող ամեն մի բառի
մի կես կում օղի էին խմում
ու կենացներ լռում
մինչդեռ այսպես պետք գրվեր
որ դու վաղուց հեռացել ես
արևմտյան մի ափի վրա վաղուց է ինչ է
ինքդ քեզ գտել ես
որ թե և ես
ու նաև դու
մահացել ենք
արևածագին
երբ տենդում էինք կարոտից հիվանդ
երբ գրեթե կապույտ երկնքում
կիսաքուն մի արև
ի վեր այդ տարուց
այլևս մեկ է .

Կգա մի օր
երբ կցավա ոսկորներդ
նյարդերդ կթուլանան
և վախեցած անզգայացումից
քաղաքի ամեն մի անկյունում նեղլիկ
ինձ կփտրես
բայց քաղաքը անկողին չէ
վերմակների տակ չեմ
կամ լուսաբացին դեռ կիսաքուն չեմ
որ գաս կպնես ինձ ու գտնես
ծխախոտ չեմ որ վառես
քո սիրելի սև ռոմը չեմ
ես այն չեմ և այլը չեմ
եվ չկամ
քանի դեռ կփնտրես .

ու կանձրև է տղաս
և ոչ ծածկ կա
և ոչ կտուր
և ոչ մի ջազզ
ու երկինքը թաց է .

պարզապես մի լուսամփոփ
ու դու
որ չես գտնում ինքդ քեզ
ու չես հավատում և ոչ մի բանի
և ոչ ոքի
գնա սիրելիս
աշխարհը մեծ է
կամ և կլոր
և գուցե ոչինչ
գնա հսկա ու մեծ ծովեր
վերնաշապիկդ արձակիր
որովհետև հոգիդ շատ է ցավում
ծխիր տղա
մեծ կումեր խմիր ծուխդ
ու հարբիր.

վաղուց արդեն պոետները չեն գրում
և ոչ մի նեղլիկ փողոցում չի լսվում
մեր քայլերը
օդին չի խառնվում մեր հոտը
չի լսվում մթության մեջ մեր տանջալի օրվա թաքուն հոգոցներ

մենք վաղուց ենք լռել
վաղուց չենք խոսում
վաղուց է արդեն այս քաղաքը այնքան ծանր է ու փոքր
որ վախենում եմ ամեն քայլիս հետ քեզ տեսնեմ
ու չկարողանամ փնտրել
անարդար փոքր է այս քաղաքը
իսկ մենք վաղուց է ինչ կորել ենք ՛
ամեն անգամ տեսնելիս իրար


ավելի ենք պոկվում իրարից
դառնում կիսատ մի չափածո
որը ծրարված ու փոշոտված է
վաղուց է արդեն
ինչ-որ մեկի պահարանում խցկված
այդպես էլ լռում  է ...

ուրիշ ոչինչ
անձրևում է Տղաս ........







No comments:

Post a Comment