Pages

Sunday, November 27, 2016

Ավերակ .......18+



հիշողությունների լուսաբացին
մերկանում եմ հաճախ
քայլում ծխելով .
երազում քո մատերի մասին
որոնք պտի գրկեին
ոսկորներս դուրս ցցված .
հետո երազում եմ
տաք շուրթերիդ մասին
որոնք պտի քամեին հոգիս .
երազում մազերիդ մասին
որ պտի խճճվեր մատերիս մեջ .
հետո հիշում եմ կրծքերդ փոքրիկ
թափանցիկ ու կլոր
որոնց վրա պտի հենեի   գլուխս
ու շնչեի մարմինդ .
հետո հիշեցի նուրբ մեջքիդ մասին
դա հսկայական ազատություն է
որի մեջ կարելի էր ժամերով սուզվել
հեկեկալ
հենվել
սիրել
հոգին դնել
ու խաղավել .
հետո հիշեցի աչքերիդ մասին
որոնք ավերել են ինձ
վառել կյանքս .
սուրբ աչքերիդ մասին հիշեցի .
քարացա
որովհետև ամենից շատ դա եմ կարոտել .
քարացա ցավից .
բայց ասես անտես մի խեղճ ճրագի նման
մի պահ երևացիր լուսաբացին
լույս տվեցիր
չքացար .
ու ես նորից մի ամբողջ օր սպասեցի .
սպասումից բույներ հույսեցի ու տնավորվեցի .
կարոտեցի
կարոտից քարեր շինեցի
ու մենակությունս ծածկեցի .
սիրեցի էլի
սիրուց մի գրպան գործեցի
հիշողություներս թերթելով պատկերների պես
գցեցի գրպանը .

դու սիրում էիր
երբ մանական նման չոքում էի
գլուխս դնում քո գրկի մեջ .
ես խոսում էի .
իսկ դու ինձ սիրում.
ես  խոսում էի այնպես ասես միամիտ մի էակ
իսկ դու սիրում էիր ինձ
հիշեցի քեզ
նորից հիշեցի .
այս պահնել  եմ գցում գրպանս .անմոռանալի է պահ է .

դու սիրում էիր նաև երբ լռում էի .
աթոռին նստած ու փռված լռում էի
վերնաշապիկս կիսաբաց
դու սիրում էիր .
սիրում էիր մեծացող ձեռքերս
երկար մատերս
մազերս
սիրում էիր երբ մի տեսակ ուրիշ էի .
սա նույնպես պահում եմ գրպանումս .

բայց ոչ
երազանքներից փախչել եմ
տնավորվել եմ իրականության մեջ
ու հասկանում եմ
որ ավերակ եմ .
ավերակ եմ
որովհետև
որովհետև քեզ չունեմ
չունեմ մատերդ
կլոր դեմքդ
աչքերդ սուրբ
մեջքդ նուրբ
նեղլիկ մարմինդ
շուրթերդ կարմիր
չունեմ քեզ
և չունեմ ինձ .
անբնակ տուն եմ
գրկիս մեջ չկա
շունչ
ու մարմին .
գրկիս մեջ կա
մենություն
որ գրկել եմ
ու պահում եմ .
օրորում եմ
ու տաքացնում
մեծացնում եմ
ու հա մեծացնում .
ավերակ եմ
անզգայության քարէ կույտ
անհասցե լռություն
անհասցե սպասում .
չուղարկված հիշողություն
լքված
ու լքած .
ավերակ եմ .
և դա միայն կարող եմ ասել իմ մասին .
սիրո մեծ հակում ունեի .
իսկ հիմա ինչ .
որ իմնաս կծիծաղես .
կարոտից բույներ եմ հույսել ծիծեռնակներ եմ պահում .
սպասումից վառել եմ հազարավոր ծխախոտներ
ծխամոլ եմ դարձել
ու ծիծեռնակներին  եմ սպանում .
Աստծո նման .

ինձ ավերակ թողեցիր .........







No comments:

Post a Comment