Pages

Thursday, November 24, 2016

Երևանյան Դրամա ........




Կախված էի կտուրից .
գլխիվար քաղաքը ուրիշ էր.
մարդիկ մահացած քայլում էին օդով.
փողոցը վերևում էր .
իսկ երկինքը ներքևում .
քամիները խաղտվել էին իրար .
անձրևը ներքից էր գալիս .
հասնում վերև
ու թռչում օդում քայլող մարդկանց .
գլխիվար քաղաքը իմն էր .
իսկ երբ շիտակ էի
քաղաքը կեղտոտ էր .
Պատուհաններից կախվածներ կային
ովքեր  վերևից սուզվում էին մեր պատմության մեջ .
նայում ու հոգու խորքում կծկվում
բայց արտաքուստ ապշած նայում մեզ վրա .
Նրանք չէին ճանաչում քաղաքի դիմագծերը  .
որովհետև քաղաքը նրանց համար ընդամենը անկողին էր
իսկ մեզ համար կտուրներից կախված երազանք .
նրանց համար քաղաքը փողոց էր .
մեզ համար պատմություն .,
նրանց համար պարզապես շենքեր .
մեզ համար ապրող տներ .
նրանք չէին սիրում քաղաքը
մենք պաշտում էինք այն .
հա ՛ ես քեզ հորնել էի այս միայնակ քաղաքի մեջ .
որ թեթևակի քաղաքը ապրեր .
գարուները իզուր չգաին ու չգնաին .
աշունները իզուր գունաթափ չլինեին .
ես էի հորինել
մարմին տվել .
քաղաքի կերպարանքով .
ես էի հորինել
որ այս մեռած քաղաքում
բեմերը լցվեին
քամի լիներ ՛
ամռան կծկող շոքին շնչեինք .
ես էի հորինել այս ամենը
որովհետև ես էլի մենակ
քաղաքի նման .
քաղաքի նման կծկված
ու վախեցած .
ու մեր տունը կտուրներում էր .
որովհետև ամենից շատ քաղաք վերևից էր գեղեցիկ
իսկ ներքևում բամբասանքներ կաին .
զզվելի նոխկանք կար .
նույնանման մահացած մարդիկ .
նույն լեզուն .
որից կնճռվում էր քաղաքը
փողոցները կրճատվում
իսկ շենքերը ապամոնտաժվում .
իսկ երբ պարում էինք փողոցներում
քաղաքը լաց էր լինում
որովհետև երջանիկ էր .
իսկ մարդիկ պատուհաններից կախված ապշած նայում էին մեզ
բամբասում մեր պատմության մասին ,
բայց հոգու խորքում երազում պարային շարժումների մասին .
որովհետև դա սիրուն էր .
քաղաքը դա սիրում էր
բայց շարունակաբր լռում էին
ու քաղաքը մատնում քաոսի .
ես էի հորինել սիրո լեզուն
որ թևածում էր քաղաքում
կարոտի լեզուն
որից քաղաքը լայնանում էր .
ես էի ստեղծել այդ ամենը .
քաղաքը մեղկ էր
քաղաքին գրկել էր պետք .
իսկ քաղաքի բնակիչները փրչոտ էին
ու վայրեին .
նրանք ծամում էին մաստակներ
կլկլացնում
ծիծաղում զզվելի
արևածաղիկ չրթում
ու փչացնում քաղաքը .
չէին սիրում
սեր էին խաղում
իսկ մենք սիրում էին իսկական սիրով
դրա համար քաղաքը երբեմն ժպտում էր .
պատմություն կար փողոցների ծոցում .
որ վերջ չուներ .
օդ կար քաղաքի ներսում
որով քաղաքը շնչում էր
մենք էինք .
բայց այսօր
դու գնացիր ուրիշ քաղաք .
հիմա կտուրներից կախված
քաղաքի հետ
քաղաքի ծոցում
գլխիվար պարկած կտուրներում
նայում ենք թե քաղաքը ոնց է ավերվում
ձևական մարդկանց զզվելի շարժից
անմիտ ու գռեհիկ հայացքներից
վայրի ու փրչոտ լեզուներից .
բամբասանքներից .
երաժշտություն է մեռնում
ջազզն է մեռնում
որովհետև նրանք ծանր են քայլում
ծանր են հենվում պատերին
ծանրություն են  թքում փողոցներում
հեգնանաք են տածում իրար
ու ձևական սեր խաղում .
իսկ ես չեմ կարող այն
որովհետև ես միայանկ չեմ կարող պարել փողոցներում
չեմ կարող միայանակ ծխել ու մտածել սրճարաներում
չեմ կարող ապաքինել քաղաքը .
որովհետև այն ապամոնտաժվում էր
ծանր խոսքերից
ծանր քայլերից
փրչոտ մարդկանցից
չէի կարող միայանակ հարբել .
քեզանից հետո քաղաքը ավելի մեղկ էր ու մերկ
քանդում էին քաղաքը քեզնից հետո,
ես էլ էի քանդվում քաղաքի հետ .
որովհետև ես չէի կարող ճամպրուկներս կապել
որովհետև սիրում եմ քաղաքը .
իսկ նրանք չեն սիրում քաղաքի դիմագծերը .
նրանց ամեն մի թթու խոսքից կրճատվում քաղաքի կյանքը .
նրանց ամեն մի ծանր թքից խորտակվում է քաղաքը
ես էլ
որովհետև դու չկաս
իսկ փողոցները կրճատվել են
փոքրացել է քաղաքը ու երազանքները
ուղղակի արի՛
հոգեհանգստին արի
որ քաղաքը մութ գիշերից առաջ
նորից շնչի
շնչի մեզ վերջին անգամ
որովհետև քաղաքը սիրում մեզ
մեզ միասին ..
որովհետև քաղաքը ուներ մեզ .
պետք է թաղենք քաղաքը
թաղենք մեր մեջ .
նրանցել հետը
.դրամատիկ է հնչում
բայց իսկապես քաղաքը մեռնում է
որովհետև սեր է ծնվել այստեղ
ու սեր է թաղվում
սեր է սպանվել այստեղ
սեր, որ չկար այլ քաղաքում ....
մենք պտի ծերանաինք այս քաղաքում
մեռնեինք այս քաղաքում
որ այս քաղաքը հավերժ մեզ ունենար ...

No comments:

Post a Comment