Pages

Monday, November 14, 2016

Ուրիշի մահով .............





Ուրիշի մահով
սեղան չեն գցում
ու չեն խմում
և ոչ մի կենաց.
չեն արտասվում
կամ նեղսրտում .
չեն հանգչում
կամ չեն ...............
չգիտեմ
թաղում են պարզապես
կամ վառում
այլ ոչ թե
ամեն անգամ տեսնելիս
ծածուկ բարևում
նկատում գոյությունը
ու տենչում
անցածը
սպանվածին
սպանած են թողում
թողում են
որ տապակվի
հառաչի ցավից
չեն բացում վերքերը
ու չեն խաղում վերքերի հետ
ու չեն փչում որ հովանա
սպանվածին
արնքամ են թողում
ոչ թե քամում նորից
սպանվածին մոռանում են
մեռածին չեն հիշում
պարզապես չգիտեմ
հիվանդ եմ
թե սպանված
ասես ամեն անգամ տեսնելիս քեզ
հոգեհանգստիս ես եկել
սև հագած
կարմիրը տակից վառ
իսկ աչքերիդ փոխարեն ասես մոմեր են
իսկ քայլերդ ասես
կոչեր են խաղաղության
չէ
մի հանգչիր
ամեն անգամ ինձ տեսնելիս
պարզապես պատեկարցրա
թե մեռեած եմ ասենք թե երկուս ու կես տարի
չկամ
մի սպասիր ինչ-որ տենչանքի
մեռածները սառն են
ու ցուրտ
անցյալները մի որոնիր ներկաներում
ամեն մեկս մեռած ենք կիսով չափ
իսկ մի մասնել հիվանդ է՛
պարզապես
քո հիվանդության բաց վերքի վրա
տաք ձեռքեր կան
որ չեն մրսում վերքերդ
իսկ իմին
մենության
թե մենակության
ինչ ասեմ
երևի թե ասեմ
ոչ մի ձեռք
ոչ մի արև
և ոչինչ չկա
քոնին մատեր կան որ քեզ գրկեն
իմին և ոչ մի ձեռք
քոնին աչքեր կան
որ բուժեն
իմին չկան նկատողներ
երևի թե
քեզանից մի փոքր ավել
հիվանդ եմ ես
ու քեզանից հետո .....
ամեն հարբելուն պես
մի հիշիր ինձ
երբ հիշում ես զգում եմ
ու չեմ մոռանում քեզ
իսկ դու ամեն օր ես հարբում .
պարզապես բացվեր մի առավոտ
ու ես հիշեի
որ մոռացել եմ քեզ
ասենք կայարանի նեղլիկ աթոռին դրած
կամ քաղաքի անկյունում թողած
կամ հեռավոր մի երկրի
արդեն մեռնող սրճարանում
թողած ու կորցրած .
հիշեի մի օր
որ մոռացել եմ քեզ
իսկ քեզ թվար թե ես չկամ .
բայց և կանք
ու քեզ մոռացել և ոչ մի տեղ
իսկ դու գիտես որ դեռ ողջ եմ
բայց ամեն անգամ ինձ տեսնելիս
մի ծածկվիր աչքերիդ մեջ
ու մի սգա
թող քեզ թվա թե ես մահացել եմ
ու պատկերացրա
թե կողքիդ եմ
ու ապրիր այդպես
բայց մի նկատիր .
ամեն անգամ երբ չռվում են աչքերդ վրաս
ինձ թվում է թե մեռել եմ ես
սգում ես դու
.
մի նկատիր ինձ փողոցներում
քայլիր այնպես ասես չկամ
մի բարևիր ծածուկ ու թաքուն
չէ որ հրաժեշտ ենք տվել
մնաս բարովից հետո
պետք չի բարևել
անմիտ է ու թույլ .
անիմաստ է ու ոչինչ
սպանվածին չեն նկատում
հիշում են միայն
մեռածին պետք չի հոգեհանգիստ
մեռածները
ողջ թե մեռած
միևնույն է անհանգիստ են
սառն են
ու ցուրտ
անտուն
ու անկտուր
մենակ
ու կամ չգիտեմ
գուցե միայանակ .
կենաց չեն խմում մեռածի համար .
մեռածին հիշում են միայն
չեն նկատում ու բարևում ........
քեզանից հետո կիսով չափ մեռած եմ
կիսով չափ հիվանդ.
ուղղակի մի բարևիր ծածուկ
ես կամ
բայց ոչ քեզ համար .
ես շնչում եմ
բայց քեզ համար
արդեն մեռած ........

© Վեն Մաքելվին ........




No comments:

Post a Comment