Pages

Monday, June 26, 2017

Դու Տուն Չունես ՛





ու երբ լուսնից կախված մենությունը
դանդաղ բայց հետո արագ ընկնում է գլխիդ ,
ծռում է ներսիդ ողնաշարը
ու քարշ ես գալիս փողոցներում
որտեղից ելք չկա տուն
որովհետև վաղուց  է ինչ է
տները մեզ չեն տեղավորում ,
որովհետև չաղ ենք ոչնչությամբ.

ու երբ հանկարծ լուսաբացին
քեզ չզանգած զանգերի ձայնից
վեր ես թռչում
արթնանում ես անքնությունից
հասկանում ես
որ քթիցդ ու մռթիցդ
մի մեծ գորշություն է թափվում
որը քեզ հետ
քարշ ես տալիս փողոցներում
որ թե վաղուց է
կես դար է գուցե
կամ և երեկ է ինչ է
փողոցներում դու չես քայլում
այլ քարշ ես գալիս
շտապում ես
բայց կլորի մեջ անվերջ գլորվում ես
ընկնում ես պահից պահ
նեղսրտում ես օրվա տոթից
երկար թվող ճանապարհից
փթած մարդկանց փթած հոտից
բայց դե հիմար ես գուցե
սա է կյանքդ որ չոքել է
ոչ թե դեմդ
այլ ճպնվել է քո ճակատին
և մի գիր
իրար կպած ճակագատագիր .

բայց գրողի ծոցը այս բառախաղը
և վաղուց է ինչ է
դու անիծված ես
քաղաքային հիվանդությամբ .

հա քարշես գալիս
փողոցներում արդեն մեռած
դիերի մեջ արդեն խեղդված
և դու էլ ինքդ
խեղդվում ես հոտից
այս անորոշության
մենք բոլորս
փթած ենք ներսից
ոմանք խաղում են
պարզ են խաղում
սեր են ուզում
ոմանք խաղում են
լուրջ են խաղում
ու բեմը ամեն օր
մեզ է կորցնում
մենք էլ բեմն ենք կորցնում անվերջ
որովհետև վաղուց է ինչ է
տեղին չենք խաղում
դու հագնում ես կարմիր քո շրջազգեստը
ժպտում ես լայն
ասես երեկ դու չէիր տապակվում
շիրմաքարին
քո հոգու
ասես դու չէիր երեկ թաղվում
ինքդ քո լուսաբաց ծածկում մթով
հոգով հոգնած
մտքով գժված
ձեռքերդ դող
լուրջ ենք խաղում

վաղից է ինչ քանի տարի է ....

մեզ պիտի հավաքեն տանեն որբանոց
դա չենք տեսել
մենք չենք տեսել
բայց վաղուց է ինչ տուն չունենք
տանիք չունենք
ու փողոցներում քարշ ենք գալիս
քարշ ենք տալիս
անքնությունը
որը վաղուց է ինչով անիծված ենք

էդ փողոցներից
արևելյան
արևմտյան
ելք չկա դեպի տուն
որովհետև տունը տեղ չենք անում
վաղուց է
չաղ ենք ոչնչությամբ

այսքանը սիրելիս ՜ .






No comments:

Post a Comment