Pages

Wednesday, June 28, 2017

Մոռացանք նրանց ՜




Մոռացանք նրանց
ովքեր լռության մեծ շուք էին ծածկում
տան պատերին
պատերից դուրս
ներսում
լռության այդ գերող նոտան էին պահում
մեր իսկ շնչած օդերում
ու մենք ապրում էինք
քաոսից հոգնած
հոգնած կյանքի ամեն մի կտոր կեղծ պատառիկից
պարում էինք անվերջ
խենթացած ու հարբած
ասես աշխարհում չի եղել ու չկա
չի լինի էլ
երջանիկը մեր պես .

Մոռացանք նրանց
ովքեր թողեցին լուսաբացին մեզ մերկ
ու դուռը ծածկեցին մեր իսկ տան երեսին
թողեցին գնացին այնպես
ասես չէին եղել գիշերում տոթ
չէին եղել ասես գիշերում մեզ հետ
նույն անկողնում
նույն բեմի վրա
թողեցին գնացին

մոռացանք նրանց ...

Մոռացանք նրանց
ումով սկսում էինք օրը
տանում էինք կեսօր
հետո քնեցնում գիշերներում
լուսացնում էինք առավոտյան
ու թարմ թարմ ապրում մայրամուտին .

մոռացանք նրանց
ումով սեր էինք զգում
ու ապրում
կենցաղ սարքում սուրճ էինք խմում
ու բամբասում լայն ժպիտներով
թե մեր սիրուց
չի եղել ՛
չկա
չի էլ լինի .

մոռացանք նրանց .
ու դատարակ մնացինք .

մոռացանք նրանց
ումով ապրում էինք հազար ժամ
ու անմահություն
ումով ապրում էինք
ապրում էինք իսկապես.

գրողը տանի
մոռացանք նրանց .

ու չենք էլ հիշում.

Մոռացանք նրանց այն արևածգին
երբ վերնաշապիկը բաց
դուրս էիքն թքում աշնան կրծքին
կամ թեկուզ գարան
ինչ իմանամ մոռացել եմ .

ինչև է
դուրս էինք թքում տխրությունը
կում առ կում
որ չէր իջնում դեպի ոտքեր
դուրս չէր գալիս հոգուց
խորքից
այլ ավելի էին խեղդում ներսից .

մոռացանք նրանց այն արևածագին
երբ վերջին անգամ դուռը ծեծեցին
եկան նստեցին
ու վերջին անգամ համբուրեցին .
ուժեղ գրկեցին գնալուց առաջ .

ու հետ չեկան .

ձեն ու ձուն չեղան .

մոռացանք նրանց արևածագին
երբ բարակ մի երիտասարդությունից
վայրկյան առ վայրկյան
մաշվում էինք հոգով
խորը մեծություն .

մոռացանք նրանց արևածագին
երբ սկսեցինք ապրել իսկապես
ապրել միայնակ
ապրել առանձ նրանց .

այն մեղքերի
որ գիշերներում սեր էինք խաղաղում
բայց սեր էինք ապրում մի թեթև
իսկ լուսաբացին
սպասում դռան անհիմն չղկոցին
որ փակվում էր
մեր իսկ տան երեսին ...


այսքանը Սիրելիս ՜ .........










No comments:

Post a Comment