Pages

Monday, June 10, 2019

Պաթոս...............(Վեն Մաքելվին)




Մի օր այլևս ուժ չի լինելու մտածելու ,և հարկ է լինելու հոգնել .

Մի օր մեր մարմիննը մեզ կհարցնի ,որտեղ է սիրտը ,այն ինչ մենք այն կերել ենք ,կշատցել ենք զգալուց ,և այլևս ոչ մի դեպքում այն չի բաբախելու այն ինչ-որ մեկի համար ,ով մեզ կյանքում նախաճաշի փոխարեն մեզ մատուցեց սեփական մեր սիրտը .

Մի օր հայելինները կհոգնեն մեր գեղեցկություններից ,և մեզ կասեն ճշմարտությունը ,որ մենք մեծանում ենք ,և որ գեղեցկությունը այդքան էլ ֆիզիկական երևույթ չէ .

Մի օր կհոգնենք երազանքներից ,որովհետև դրանք բնավել չեն իրականանում ,որովհետև դրանք միշտ էլ բախվում են կյանքին.մի օր դրանք այլևս հարակավոր չեն լինի մի իրականության մեջ ,որտեղ մենք այլևս չենք գտնվում ...

Մի օր մենք այլևս երբեք չենք լինելու այն ինչ կանք հիմա ,և դա այնքան ճշմարիտ է ,և մենք երիտասարդ ենք դա հիսաքանչ է ,և երիտասարդության մեջ հիասքանչը այն է ,որ մենք ամեն դեպքում չենք հավատում ,որ այս կյանքում կան բաներ ,որոնք իսկապես հավերժ չեն .

Մի օր մենք կհոգնենք սուրճից ,որովհետև միևնույն է մենք չենք արթանանում .

որովհետև մենք քնած ենք ,որովհետև մենք շատ ենք մտածում ...

Մի օր այլևս չենք տեղավորվելու քաղաքում ,որովհետև փողոցնները այլևս չեն կարողանում տանել միայնակններին .գրողը տանի մենք շատ ենք սպասում .

Մի օր այլևս չենք հասնելու  մեզ տեղ հասնցող ճանապարահններին ,մի օր չենք հասցնելու ...որովհետև հիմարաբար հետ ենք նայում ,մի տեղ ենք նայում ,որտեղ այլևս գոյություն չունենք ,բայց  նայում ենք ,որովհետև այդ տեղը ,այդ տեղ....

Չէ շատ ենք հետ նայում ,որովհետև քնած ենք ..

անկարելի քնած...

Մի օր այլևս մեզ ոչ ոք չի հավատալու ,որովհետև այնքան վերլուծեցինք ու ծեծեցինք կյանքում ամեն ամեն ինչ ,որ զգալու տեղ չմնաց ..

Մի օր կորելու ենք խուլ լռությունների մեջ ,և մեզ այլևս ոչ ոք չի լսելու .

Մի օր շատ դառն է լինելու մի օրը ,երբ մարմինները չկարողնանան տանել հոգին ..

Մի օր նրանք հեռանալու են ,և դառնալու ենք այն չապրածը ,որ պիտի ապրենք ...

Մի օր նրանք դառնալու են չափածոններ ,որ չեն հրապարակվելու ....

Մի օր շա՜տ շա՜տ ենք ապրելու ,և այլևս չապրենք .

Մի օր դեղերը չափից դուրս շատ են լինելու ,իսկ մենք չենք փրկվելու ..

Մի օր հեռախոսնները շատ են զանգելու ,և մենք շատ հոգնած ենք լինելու ...

Մի օր այլևս երբեք չենք գտնի խաղաղությունը , և պատերազմնները կդառնան այն ամեննը ինչին մենք իսկապես արժանի ենք .

Ոչ ոք չսովորեցրեց ,որ ցավը ստիպում է իրեն զգալ.

Չխոսոտվանեց որ ճշմարտությունները մարդասպան են

և կյանքը կորցնելու խաղ է ...

Մի օր շատ լուրջ կորելու ենք եղանականների մեջ ՝ Քաղաքներում ՝ սրտերում ՝ Մտքերում ՝ Տանը ...
և այլևս երբեք չգտնվենք

որովհետև շատ ենք ուզում մոռանալ ..

իսկ հիշողությունները երբեմն պատահում են ..իսկ մենք մեզ ենք մոռանում ..

մի օր շատ ենք հոգնելու ձայներից ,զրույցներից ,սիրելիններից ,չսիրելիններից ,և մեծանալու ենք ..

մի օր չենք հասցնելու էլի ու էլի ապրել ՜

կյանքը կորցնելու խաղ է .,...

Մի օր այլևս չենք սպասելու ..

և նրանք կվերադառնան

իսկ մենք վաղուց մեծացել ենք ..

մի օր այլևս տեղ չի լինելու ,և շատ ենք հոգնելու ,լաց կլինենք ...

մի օր էլ կժպտանք մեզ պատահաց կյանքի համար

մի օր բարցրաձայն էլ կծիծաղենք  որովհետև կցավա ..

կցավան տեղեր որոնք դատարկ մնացին ...

մի օր կփռվենք տան բազմոցին ,և մեզ այդպես էլ ոչ ոք չի հիշեցնի որ ուշանում ենք ապրելուց ...

մի օր հարկ կլինի փախչելու

իսկ մենք այնքան կորած ենք

մեզ պատահած մի իրականության մեջ

իսկ նրանք դեռ չկան
չէ չեն ուշանում ՜

միևնույն է չեն վերադառնում ...

մի օր կյանքը մեզ կհարցնի ,ոնց ես ...

և մենք կփակենք աչքերներս հոգնած ,որովհետև շատ ՜ շատ ենք ՜ հոգնել ...

մի օր այլևս չենք հերիքի ...

Մի կյանք ենք ապրում

մի հատիկ

և երբեմն էլ ծիծաղում ենք շատ բարձր

որովհետև շատ է ցավում ՜ .......

մի օր այլևս մենք չենք փնտրի ինքներս մեզ ,որովհետև բավական է ինքդ քեզ փնտրել մի աշխարհում ,որտեղ իսկապես չկաս ......












No comments:

Post a Comment