Pages

Wednesday, August 21, 2019

Մաքելվին Վեն ( Զուգահեռ Իրականություն )


Պատմելու ոչինչ չկա ...................




Ես  իմ ընթերցողի հետ երբևէ այնքան անկեղծ չեմ եղալ ,որքան ցանկանում եմ հենց այս պահին լինել.
Գիտեմ երբեմն այս ամենը նմանվում է փոքրիկ Ամերիկյան մի բլոգի ,որը գուցե այնտեղ հաջողություն է փնտրում ,փորձում երբեմն գրավել դեպի իրեն,կամ պատահաբար հայտնվել բաղտի մեծ հորձանոտում ,և բառացի բաղտի բերմամաբ ,լինել բաղտավոր ...
Բայց իհարկե ոչ .
Ընկերներիցս մեկը միշտ ասում էր ՝ որ ես կատարելագործվում եմ անհնդատ ,վայրկյան առ վայրկյան ավելի դառնում ուրիշ ,և որ ամենակարևորը ամեն ինչ բարդացնում եմ ,և ինքս էլ եմ բարդանում ,բայց ոչ թե վայրկյան առ վայրկյան ,այլ տարի առ տարի ..
Քեյթոն Հենսոնի երգարվեստին գիտեմ շատ քչերդ եք ծանոթ ,կուզեի որ դուք նրան լսեք ,նա պատմելու բան ունի ,և շատ ձեզանից ինչ-որ մասնիկ կգտնեք նրա երգարվեստի ու բառերի համաչափ դասավորության մեջ .

սա ամենեյնիվել կապ չունի ջազզի հանդեպ իմ սիրո ու հարաբերությունների մեջ ,որովհետև Ջազզը ծանր օրերին եմ լսում ,վախենում եմ՝ որ մի օր անգամ դա էլ չի հերիքի ,իսկ գիտեք թե ինչ եմ անում ծանր օրերին ՝ Հաճախաղի պատուհանները բացում ու նայում եմ ամառային շոգ երեկոնների մեջ ճախրող ծիծեռնակններին ,նրանք ինձ հիշեցնում են իմ երազանքների մասին ,իսկ դրանք իրոք վերաբերվում են թռչելուն .
Երկար եմ նայում պատուհաններից ,քաղաքային այն տեսարանը ,որը բացվում է իմ աչքերի առաջ ,իսկապես չեմ ատում ,անկախ ամեն ինչից սկսկում եմ հաշվել շարժվող մեքենաների թիվը ,հետո կանգնած մեքենաների և հետը ընդահնուր թիվը գումարում եմ իրար ,և սկսկում հաշվել քայլող մարդկանց թիվը ,ապա հաշվում եմ կյանքում ապրելու այդ հասարակ ձևը .
Մթնաշաղին նայում եմ դեղատան քամուց շարժվող պաստառը ,որը կանաչ լույս է արձակում ..իսկ երբեմն պարզապես աչքերս փակում եմ ,և ականջներով լսում քամիների աղեկտուր շվշվոցը ,և շատ խորը շունչ եմ քաշում ,ձեռքերս խաչված և դրված պատուհանգոքին թվում թե երբեմն թռչում եմ ,թռչում եմ լեռներին ի վեր ,և ցած գլորվում ծովերի անմիջապես մեջտեղում ,և ինքս ինձ գտնում ալեկոծումնների մեջ ..
Գիտեմ երբեմն ձեզ թվում է ծանր եմ ,ահավոր դրամատիկ ,ողբալի ու միայանակ .
Բայց իրականություն այլ է .
Ես երբեմն ապրում եմ թեթև քամիների նման .

Աշխատանքից հետո միշտ շտապում եմ քայլել ,սիրում եմ նայել թե մարդիկ ինչպես են հագնվում ,ինչպես են քայլում ,և ինչ ձայնային տատանումներով են զրուցում ,գոռում կամ ծիծաղում .
Սիրում եմ երբ սրճարանները լիքնեն ,նայում եմ թե ով ինչ է խմում ,գնահատում նրանց ճաշակը ,եթե անգամ տարօրինակ թվա ,նաև պատկերացնում թե որքան գումար են ծաղսում ,և թե որքան երջանիկ են նրանք .
Միշտ հանդիպում եմ տխուր ու հոգնած մարդկանց ,տեսնում թե ոնց չեն հարմարվում ,այդ պահի մեջ ու այդ անհեթեթ խաղաղ իրավիճակում .
Երբ շատ փող եմ ունենում ,սիրում եմ սթեյք պատվիրել ,և նայել խոհանցոի աշխատողներին ,ովքեր ամեն կերպ աչքները չռած նայում են ,թե ով է ուտելու այդ մստի կտորը .
Սիրում եմ երբ գրեթե հում է լինում սթեյքը .
չէ Վամպիռ չեմ ,բայց արյան համը ՝,համեմված տարբեր համեմունքների հետ ուղղակի ինձ գերում է .
Սիրում եմ ուտելու ընթացքում խմել սովորական ջուր .և անմիջապես սթեյքից հետո սիրում եմ բանջարեղենային գրիլ ,պարտադիր պղպեղ ,որն անմահական է երբ գիրլ է արված .
այդ ճաշկերույթից հետո պատվիրում եմ իմ սիրելի կոնյակը ,հա իմիջայլոց երկու տարի է ինչ սիրելի սև ռոմը չկա իմ կյանքում ,որովհետև ես կոնյակին եմ սիրահարվել .
Սիրում եմ ծխել ու ծուխը փչել կոնյակի բաժակի մեջ .
Իսկ երբեմն պարզապես չեմ անում այդ ամենը ,և երբեմն ատում եմ սթեյքը ,կոնյակը ,ծխախոտը .
սիրում եմ տուն մտնելուց անմիջապես վայրկյաններ անց բացել սառնարաննը ,և հասարակ գազավորված հյութ խմել ,մի ամբողջ գրեթե շիշ դատարկում եմ .
Դրանից հետո միշտ նստում եմ մեծ սեխանին բացում հեռախոսս և ծխում ,նայում գերքաղաքականացված սոցիալական ցանցերը ,և անտարբեր առաջ անցնում .
հետո բացում նախկիններիս հետ ունեցած նամակագրությունները ու հատ առ հատ կարդում դրանք .
վերհիշում
իսկ երբեմն էլ ծիծաղում .
կամ կարոտում սակայն ինչ ..
բոլորը չկան
և այս ամենի մեջ ես դեռ ինձ հետ եմ
և դա փառահեղ է ...

սակայն այս ամենից զատ երբեք չեմ կարող պատմել մի առանձին զուգահեռ մի կյանք .
որը ընթանում է ավելի քան իրական ,քան այն ինչ պատմում եմ ձեզ .
ես այ դրանց մասին երբեք չեմ կարող խոսել .
որովհետև դա շատ իմն է .և մեծամասամբ խնդիրներից է կազմված .

այս ամենը ձեզ պատմում եմ հասարակ մի բլոգի նման
պարզապես պատմում եմ
որովհետև երբեմն ուզում եմ ազատվել ՝
բարդ նախադասություններից
բարդ բառերի կազմությունից
տողատակերից
ենթատեքստերից ու հանճարեղ ստեղծագործություններից .
սառը քամիներ գրքից (դա գլխավոր տառապանքն է )

ուզում եմ երբեմն ազատվել ՝
սիրելի խմիչքներից
հագուստներից
զրույցններից
լռություններից
սիրելի երգերից
ու սիրելի քաղաքաներից ու լեռներից

կամ երազանքներից

ուզում եմ երբեմն ՝
Չլինել Մաքելվին
չլինեն նախկին խուճուճ մազերով տղեն
չլինեն հիմա էլ ՝ ստիլնի տղեն
ուզում եմ երբեմն ազատ շնչել

առանց պարտադարանքներից ու ապրելու պարտադրանքը հետս քարշ տալուց .

ուզում եմ երբեմն ՝
ճհիշել գործերի
գործարքների
և ծանր հանդիպումնների մասին

չհշել սիրո մասին
անզգայացման մասին
և ապրել կյանքը այնպես ինչպես զուգահեռ երազնանքերի մեջ է

հասարակ ու շատ խիստ կտրված

ասում եմ ՝ ես երբեմն թույլ եմ ,որովհետև այսքան ժամանակ երբեք թեթև անգամ իմ մասին չէի ակնարկում ուղիղ բառերով  .
երբեք իմ մասին  ոչինչ չէի գրում .
գրում էի տողատակերի մեջ
ենթատեքստերում
ու ծանր ստեղծագործություններում  .

իսկ երբեմն կարելի է պարզապես թեթև շատ թեթև Ամերիկյան գուցե հիմարությամբ տարվել,պատմել մի փոքրիկ իրականություն ,ու մի փոքր էլ ձեզ ներարակել ազատվելու այդ խնդրով.

այս ամենից զատ ուզում եմ ասել ես շատ տարօրինակ մարդ եմ ՝

միշտ ֆիլմերի մեջ գլխավոր դերակատրներից զատ փորձել եմ գտնել ամենագլխավոր դերակատարին ,սակայան միշտ հիասթափվել եմ ,միշտ սպասել եմ ,որ վերջում մեկը կգա ,այն ամենա կարևորը..

հարաբերությունների մեջ միշտ փնտրել եմ ամենակատրյալ վերջաբանը .

ու միշտ այն եղել է (իմ դեպքում համենայնդեպս)

ու միշտ չեմ հավատցել սիրո հրաշքին ,որովհետև միշտ էլ ժամանակ է գալիս ,երբ հարակավոր է ,որ ինչ-որ մեկը հեռանա ..

սիրում եմ կյանքը
ավելի շատ լեռները
ծովերը
դաշտերն ու հովիտնները
գյուղակնները

բայց նաև սիրում եմ դժոխքային քաղաքանները ,որոտեղ կորելու մեծ շանսերը անախադեպ շատ են ...

Հ.գ

Ես սիրում եմ մարդկանց աչքերի մեջ նայել ,գրողը տանի դրանք միշտ պատմում են իրողությունը ..
իսկ ես շատ եմ սիրում հասկանալ մարդկանց .....

այսքանը ....


(թեթևի մեջ )











No comments:

Post a Comment