Pages

Monday, November 28, 2016

Այսօրվա Մեխքը ......... 18+



այսօր հեգանանքս շատ է .
ու շուրթերիցս կախված տնքոցների փոխարեն ՝
մազերիդ ու գլխիդ հեքնանաք
 ու կծող խոսքեր են թափվում .
շուրթերդ դառը համն գրկում .
այսօր չես դավաճանել .
բայց դավաճանված եմ զգում .
որովհետև դու թույլ ես այսօր
տկար ու մերկ
խոցելի ու փափուկ .
գրկելու փոխարեն
այսօր ուզում եմ գրկել մարմինդ
ու մատերով հաշվել ոսկորներդ.
հետո կծկվել ուժեղ .
ջարդել քեզ .
արյունդ խմել .
լեզվով թաթախվել .ըմպել քեզ .
իբրև մի զոհ
զոհասեղանին կապել
ու տանջել քեզ ՝
ծանր համբուրներով .
նրբիկ ու լուսե մաշկդ կծոտել .
ատամներով պոկել լեզուդ .
շուրթերդ
մազերդ քաշել ու գլորել քեզ իմ մեջ
գրկել
հենվել մեջքիդ
հոտոտել գազանի նման
ու խեղդել քեզ .
խրվել քո մեջ.
մտնել մինչև խորքդ
ու հեկեկալ .
ոռնալ
ու տնքալ .
լայնանալ քո նեղվածքում .
նեղել քեզ.
բայց միայն այսօր .
իսկ վաղը
վաղը լաց լինել մանկան նման
որբի նման նստել քո մահացած մարմնի առաջ
ու ներել քեզ .
գրկել սառնամանիքդ ու շնչել քեզ .
համբուրել վիզդ .
այտերդ
աչքերդ .
ի վերջո վաղը մտածել քո մասին .
հառաչել քեզ
ու հոգով կպնել .
կպնել մատերիդ .
ականջներիդ շշնջալ
լեզվով թաթախվել մաշկիդ մեջ
երերալ ու հարբել .
բայց այսօր ոչ
այսօր ցավ կա
ցավ
ու զայրույթ
գազան կա .
անխիղճ ու ագահ .
այսօր խմել քեզ .
խմել այնքան
որ դատարկվես .
ջարդվես .
հոգիդ պոկել ու ժանգոտած ատամներով կռծել այն
այսօր ել եմ տենչում քեզ.
բայց այսօր տենչանքս այլ է .
որ քեզ չի ներում .
չի մխիթարում քեզ
այսօր ամենից շատ մեղկ ես .
մերկ .
իսկ վաղը կլինես ճրագ
կվառվես այստեղ .
կնստեմ ու քեզ կսիրեմ
աչքերով կգրկեմ
այսօրվա մեխքս
վաղը կառնեմ .
վաղը նուրբ կլինի .
անձայն ու դանդաղ .
վաղը սեր կլինի
ոչ թե կիրք .
այսօրվա չարչարանքը
վաղը չի լինի .
այսօր դու թույլ ես .
դրա համարել զայրացած եմ շատ .
այսօր տկար ես .
դրա համարել չեմ ներում քեզ .
որովհետև դու ուժեղ պտի լինեիր .
ուժեղ ու սիրուն .
դու պտի լինեիր ՝
որովհետև իմն էիր
իմ թևերի տակ
իմ երակների մեջ
իմ կիրքը կերած ու լափած
իմ խորքը հասած
գրկիս մեջ տնքած
պտի ուժեղ լինեիր
որովհետև իմն ես .
որպես հողագունդ
իմ իշխանության տակ .
այո թույլերին չեմ ներում ես .
որովհետև
տառապում եմ այն մտքից ՝
որ ուժեղներն են միայն
ու միայն
տենչում ինձ .
որ թե ուժեղներն են
միայն ու միայն
տրվում ինձ .
որ թե ուժեղներն են
միայն ու միայն
ամենից զուտ
տանում ինձ
իրենց վրա
իրենց ներսում .
մաշկի վրա
մազերի մեջ
մտքերից կախված .
այսօր չեմ ներում քեզ .
այսօր քո դատավճռը կիրքն է .
բայց վաղը կներեմ ,.
վաղը պտի գա
ու պտի գա ճրագ .
այսօրվա մեխքս
վաղը կառնեմ
քեզ շնեչլով .
ոչ թե ուտելով...
ՍԻՐԵԼԻՍ ...........


Նվիրվում է ՝ ............................

Հ.Գ  ՄԵՆՔ կիոն ենք .
մեզ կարելի անվերջ նայել ՝
պատուահններին հենված .
նստած նստարաներին .
հայելիների մեջ .
մենք ԼՈՒՐՋ կինո ենք .




Sunday, November 27, 2016

Ավերակ .......18+



հիշողությունների լուսաբացին
մերկանում եմ հաճախ
քայլում ծխելով .
երազում քո մատերի մասին
որոնք պտի գրկեին
ոսկորներս դուրս ցցված .
հետո երազում եմ
տաք շուրթերիդ մասին
որոնք պտի քամեին հոգիս .
երազում մազերիդ մասին
որ պտի խճճվեր մատերիս մեջ .
հետո հիշում եմ կրծքերդ փոքրիկ
թափանցիկ ու կլոր
որոնց վրա պտի հենեի   գլուխս
ու շնչեի մարմինդ .
հետո հիշեցի նուրբ մեջքիդ մասին
դա հսկայական ազատություն է
որի մեջ կարելի էր ժամերով սուզվել
հեկեկալ
հենվել
սիրել
հոգին դնել
ու խաղավել .
հետո հիշեցի աչքերիդ մասին
որոնք ավերել են ինձ
վառել կյանքս .
սուրբ աչքերիդ մասին հիշեցի .
քարացա
որովհետև ամենից շատ դա եմ կարոտել .
քարացա ցավից .
բայց ասես անտես մի խեղճ ճրագի նման
մի պահ երևացիր լուսաբացին
լույս տվեցիր
չքացար .
ու ես նորից մի ամբողջ օր սպասեցի .
սպասումից բույներ հույսեցի ու տնավորվեցի .
կարոտեցի
կարոտից քարեր շինեցի
ու մենակությունս ծածկեցի .
սիրեցի էլի
սիրուց մի գրպան գործեցի
հիշողություներս թերթելով պատկերների պես
գցեցի գրպանը .

դու սիրում էիր
երբ մանական նման չոքում էի
գլուխս դնում քո գրկի մեջ .
ես խոսում էի .
իսկ դու ինձ սիրում.
ես  խոսում էի այնպես ասես միամիտ մի էակ
իսկ դու սիրում էիր ինձ
հիշեցի քեզ
նորից հիշեցի .
այս պահնել  եմ գցում գրպանս .անմոռանալի է պահ է .

դու սիրում էիր նաև երբ լռում էի .
աթոռին նստած ու փռված լռում էի
վերնաշապիկս կիսաբաց
դու սիրում էիր .
սիրում էիր մեծացող ձեռքերս
երկար մատերս
մազերս
սիրում էիր երբ մի տեսակ ուրիշ էի .
սա նույնպես պահում եմ գրպանումս .

բայց ոչ
երազանքներից փախչել եմ
տնավորվել եմ իրականության մեջ
ու հասկանում եմ
որ ավերակ եմ .
ավերակ եմ
որովհետև
որովհետև քեզ չունեմ
չունեմ մատերդ
կլոր դեմքդ
աչքերդ սուրբ
մեջքդ նուրբ
նեղլիկ մարմինդ
շուրթերդ կարմիր
չունեմ քեզ
և չունեմ ինձ .
անբնակ տուն եմ
գրկիս մեջ չկա
շունչ
ու մարմին .
գրկիս մեջ կա
մենություն
որ գրկել եմ
ու պահում եմ .
օրորում եմ
ու տաքացնում
մեծացնում եմ
ու հա մեծացնում .
ավերակ եմ
անզգայության քարէ կույտ
անհասցե լռություն
անհասցե սպասում .
չուղարկված հիշողություն
լքված
ու լքած .
ավերակ եմ .
և դա միայն կարող եմ ասել իմ մասին .
սիրո մեծ հակում ունեի .
իսկ հիմա ինչ .
որ իմնաս կծիծաղես .
կարոտից բույներ եմ հույսել ծիծեռնակներ եմ պահում .
սպասումից վառել եմ հազարավոր ծխախոտներ
ծխամոլ եմ դարձել
ու ծիծեռնակներին  եմ սպանում .
Աստծո նման .

ինձ ավերակ թողեցիր .........







Thursday, November 24, 2016

Երևանյան Դրամա ........




Կախված էի կտուրից .
գլխիվար քաղաքը ուրիշ էր.
մարդիկ մահացած քայլում էին օդով.
փողոցը վերևում էր .
իսկ երկինքը ներքևում .
քամիները խաղտվել էին իրար .
անձրևը ներքից էր գալիս .
հասնում վերև
ու թռչում օդում քայլող մարդկանց .
գլխիվար քաղաքը իմն էր .
իսկ երբ շիտակ էի
քաղաքը կեղտոտ էր .
Պատուհաններից կախվածներ կային
ովքեր  վերևից սուզվում էին մեր պատմության մեջ .
նայում ու հոգու խորքում կծկվում
բայց արտաքուստ ապշած նայում մեզ վրա .
Նրանք չէին ճանաչում քաղաքի դիմագծերը  .
որովհետև քաղաքը նրանց համար ընդամենը անկողին էր
իսկ մեզ համար կտուրներից կախված երազանք .
նրանց համար քաղաքը փողոց էր .
մեզ համար պատմություն .,
նրանց համար պարզապես շենքեր .
մեզ համար ապրող տներ .
նրանք չէին սիրում քաղաքը
մենք պաշտում էինք այն .
հա ՛ ես քեզ հորնել էի այս միայնակ քաղաքի մեջ .
որ թեթևակի քաղաքը ապրեր .
գարուները իզուր չգաին ու չգնաին .
աշունները իզուր գունաթափ չլինեին .
ես էի հորինել
մարմին տվել .
քաղաքի կերպարանքով .
ես էի հորինել
որ այս մեռած քաղաքում
բեմերը լցվեին
քամի լիներ ՛
ամռան կծկող շոքին շնչեինք .
ես էի հորինել այս ամենը
որովհետև ես էլի մենակ
քաղաքի նման .
քաղաքի նման կծկված
ու վախեցած .
ու մեր տունը կտուրներում էր .
որովհետև ամենից շատ քաղաք վերևից էր գեղեցիկ
իսկ ներքևում բամբասանքներ կաին .
զզվելի նոխկանք կար .
նույնանման մահացած մարդիկ .
նույն լեզուն .
որից կնճռվում էր քաղաքը
փողոցները կրճատվում
իսկ շենքերը ապամոնտաժվում .
իսկ երբ պարում էինք փողոցներում
քաղաքը լաց էր լինում
որովհետև երջանիկ էր .
իսկ մարդիկ պատուհաններից կախված ապշած նայում էին մեզ
բամբասում մեր պատմության մասին ,
բայց հոգու խորքում երազում պարային շարժումների մասին .
որովհետև դա սիրուն էր .
քաղաքը դա սիրում էր
բայց շարունակաբր լռում էին
ու քաղաքը մատնում քաոսի .
ես էի հորինել սիրո լեզուն
որ թևածում էր քաղաքում
կարոտի լեզուն
որից քաղաքը լայնանում էր .
ես էի ստեղծել այդ ամենը .
քաղաքը մեղկ էր
քաղաքին գրկել էր պետք .
իսկ քաղաքի բնակիչները փրչոտ էին
ու վայրեին .
նրանք ծամում էին մաստակներ
կլկլացնում
ծիծաղում զզվելի
արևածաղիկ չրթում
ու փչացնում քաղաքը .
չէին սիրում
սեր էին խաղում
իսկ մենք սիրում էին իսկական սիրով
դրա համար քաղաքը երբեմն ժպտում էր .
պատմություն կար փողոցների ծոցում .
որ վերջ չուներ .
օդ կար քաղաքի ներսում
որով քաղաքը շնչում էր
մենք էինք .
բայց այսօր
դու գնացիր ուրիշ քաղաք .
հիմա կտուրներից կախված
քաղաքի հետ
քաղաքի ծոցում
գլխիվար պարկած կտուրներում
նայում ենք թե քաղաքը ոնց է ավերվում
ձևական մարդկանց զզվելի շարժից
անմիտ ու գռեհիկ հայացքներից
վայրի ու փրչոտ լեզուներից .
բամբասանքներից .
երաժշտություն է մեռնում
ջազզն է մեռնում
որովհետև նրանք ծանր են քայլում
ծանր են հենվում պատերին
ծանրություն են  թքում փողոցներում
հեգնանաք են տածում իրար
ու ձևական սեր խաղում .
իսկ ես չեմ կարող այն
որովհետև ես միայանկ չեմ կարող պարել փողոցներում
չեմ կարող միայանակ ծխել ու մտածել սրճարաներում
չեմ կարող ապաքինել քաղաքը .
որովհետև այն ապամոնտաժվում էր
ծանր խոսքերից
ծանր քայլերից
փրչոտ մարդկանցից
չէի կարող միայանակ հարբել .
քեզանից հետո քաղաքը ավելի մեղկ էր ու մերկ
քանդում էին քաղաքը քեզնից հետո,
ես էլ էի քանդվում քաղաքի հետ .
որովհետև ես չէի կարող ճամպրուկներս կապել
որովհետև սիրում եմ քաղաքը .
իսկ նրանք չեն սիրում քաղաքի դիմագծերը .
նրանց ամեն մի թթու խոսքից կրճատվում քաղաքի կյանքը .
նրանց ամեն մի ծանր թքից խորտակվում է քաղաքը
ես էլ
որովհետև դու չկաս
իսկ փողոցները կրճատվել են
փոքրացել է քաղաքը ու երազանքները
ուղղակի արի՛
հոգեհանգստին արի
որ քաղաքը մութ գիշերից առաջ
նորից շնչի
շնչի մեզ վերջին անգամ
որովհետև քաղաքը սիրում մեզ
մեզ միասին ..
որովհետև քաղաքը ուներ մեզ .
պետք է թաղենք քաղաքը
թաղենք մեր մեջ .
նրանցել հետը
.դրամատիկ է հնչում
բայց իսկապես քաղաքը մեռնում է
որովհետև սեր է ծնվել այստեղ
ու սեր է թաղվում
սեր է սպանվել այստեղ
սեր, որ չկար այլ քաղաքում ....
մենք պտի ծերանաինք այս քաղաքում
մեռնեինք այս քաղաքում
որ այս քաղաքը հավերժ մեզ ունենար ...

Monday, November 14, 2016

Ուրիշի մահով .............





Ուրիշի մահով
սեղան չեն գցում
ու չեն խմում
և ոչ մի կենաց.
չեն արտասվում
կամ նեղսրտում .
չեն հանգչում
կամ չեն ...............
չգիտեմ
թաղում են պարզապես
կամ վառում
այլ ոչ թե
ամեն անգամ տեսնելիս
ծածուկ բարևում
նկատում գոյությունը
ու տենչում
անցածը
սպանվածին
սպանած են թողում
թողում են
որ տապակվի
հառաչի ցավից
չեն բացում վերքերը
ու չեն խաղում վերքերի հետ
ու չեն փչում որ հովանա
սպանվածին
արնքամ են թողում
ոչ թե քամում նորից
սպանվածին մոռանում են
մեռածին չեն հիշում
պարզապես չգիտեմ
հիվանդ եմ
թե սպանված
ասես ամեն անգամ տեսնելիս քեզ
հոգեհանգստիս ես եկել
սև հագած
կարմիրը տակից վառ
իսկ աչքերիդ փոխարեն ասես մոմեր են
իսկ քայլերդ ասես
կոչեր են խաղաղության
չէ
մի հանգչիր
ամեն անգամ ինձ տեսնելիս
պարզապես պատեկարցրա
թե մեռեած եմ ասենք թե երկուս ու կես տարի
չկամ
մի սպասիր ինչ-որ տենչանքի
մեռածները սառն են
ու ցուրտ
անցյալները մի որոնիր ներկաներում
ամեն մեկս մեռած ենք կիսով չափ
իսկ մի մասնել հիվանդ է՛
պարզապես
քո հիվանդության բաց վերքի վրա
տաք ձեռքեր կան
որ չեն մրսում վերքերդ
իսկ իմին
մենության
թե մենակության
ինչ ասեմ
երևի թե ասեմ
ոչ մի ձեռք
ոչ մի արև
և ոչինչ չկա
քոնին մատեր կան որ քեզ գրկեն
իմին և ոչ մի ձեռք
քոնին աչքեր կան
որ բուժեն
իմին չկան նկատողներ
երևի թե
քեզանից մի փոքր ավել
հիվանդ եմ ես
ու քեզանից հետո .....
ամեն հարբելուն պես
մի հիշիր ինձ
երբ հիշում ես զգում եմ
ու չեմ մոռանում քեզ
իսկ դու ամեն օր ես հարբում .
պարզապես բացվեր մի առավոտ
ու ես հիշեի
որ մոռացել եմ քեզ
ասենք կայարանի նեղլիկ աթոռին դրած
կամ քաղաքի անկյունում թողած
կամ հեռավոր մի երկրի
արդեն մեռնող սրճարանում
թողած ու կորցրած .
հիշեի մի օր
որ մոռացել եմ քեզ
իսկ քեզ թվար թե ես չկամ .
բայց և կանք
ու քեզ մոռացել և ոչ մի տեղ
իսկ դու գիտես որ դեռ ողջ եմ
բայց ամեն անգամ ինձ տեսնելիս
մի ծածկվիր աչքերիդ մեջ
ու մի սգա
թող քեզ թվա թե ես մահացել եմ
ու պատկերացրա
թե կողքիդ եմ
ու ապրիր այդպես
բայց մի նկատիր .
ամեն անգամ երբ չռվում են աչքերդ վրաս
ինձ թվում է թե մեռել եմ ես
սգում ես դու
.
մի նկատիր ինձ փողոցներում
քայլիր այնպես ասես չկամ
մի բարևիր ծածուկ ու թաքուն
չէ որ հրաժեշտ ենք տվել
մնաս բարովից հետո
պետք չի բարևել
անմիտ է ու թույլ .
անիմաստ է ու ոչինչ
սպանվածին չեն նկատում
հիշում են միայն
մեռածին պետք չի հոգեհանգիստ
մեռածները
ողջ թե մեռած
միևնույն է անհանգիստ են
սառն են
ու ցուրտ
անտուն
ու անկտուր
մենակ
ու կամ չգիտեմ
գուցե միայանակ .
կենաց չեն խմում մեռածի համար .
մեռածին հիշում են միայն
չեն նկատում ու բարևում ........
քեզանից հետո կիսով չափ մեռած եմ
կիսով չափ հիվանդ.
ուղղակի մի բարևիր ծածուկ
ես կամ
բայց ոչ քեզ համար .
ես շնչում եմ
բայց քեզ համար
արդեն մեռած ........

© Վեն Մաքելվին ........




Sunday, November 13, 2016

Լուսին .ու մեծ Երկինք .....


Երկինք կար մեծ
մի մեծ լուսին
մազերով
աչքերով
ու քեզ նման.
փողոց կար նեղ
մոտիկ երազանքներին
քայլող կար
ես էի
իջել էիր ցած
կամ գլորվել
ներքևում մոլորված էիր
կորցրել էիր
երկու կատու
մեկը սև էր
մեկը սպիտակ
ու մնացել էիր դատարակ
ու գտար ինձ
քեզ էի նման
բայց դու լուսին էիր
ես մարդ
գտար ինձ
ու ազատություն
սկսեցիր թռչել
կտուրներից ցած
 դու չէիր ընկնում
այլ սուզվում էիր
քաղաքի մեջ
փողոցների մեջ
.
կտրուներում էինք ապրում
երկնքին մոտիկ
երկրի միջև
ես հարբում էի
դու պարում
մենք թռչում էինք
դու իմ մեջ
ես քո մեջ
ու մենք ծովում .

այս ամենը
երկինք էր մեծ
դու լուսին
ես մարդ

Լուսինը սերն է
Լուսինը կիրքն է

Լուսին ու մերկ
լուսինը տաք
գիշերվա մեջ
գիշերից դուրս
լռության ձայն
մատեր
ու դու էիր .

ձմռան ցրտին
տաք մի գրկանք
ես
դու
կտուրներում ցուրտ

բայց և տաք էինք
քրտնած կրքից

ես էի երկինքը
դու էիր լուսինը
մենք էինք իրար մեջ
մենք էինք թռչում ծովերը թաց
մենք էին սուզվում փողոցներում

բայց կգար գիշեր
ու կգնայինք
դու դեպի վեր
իսկ ես գլուխս դեպի քեզ
քեզ
որ դու լուսին
մազերով
աչքերով
նայում էիր ինձ
նայում էի քեզ
թռչում էինք մենք
սուզվում էինք մենք
ես դեպի քեզ վերև
դու դեպի ինձ

երկինք կար մեծ
ու մի լուսին
կտուրներում ապրող մի երկու գիժ
որ թռչում էին կտուրներից ցած
բայց չէին ընկնում
այլ սուզվում էին
քաղաքի մեջ
ու
փողոցներում
ու ծովերում ...
երկինք կար մեծ
ու մի լուսին
ու  թևեր
մեկը մեկի մեջ սուզվում
ու ապրում կտուրներում .
մեկը միշտ հարբած
իսկ մենկնել պարում էր անվերջ
ազատություն կար
 սիրում էին
շնչել ...............

Նվիրվում է ՝ Անթառամ Ազատյանին ...









Saturday, November 12, 2016

Երեկ ու այսօր .........

Ես նստած քո ննջարանում
նա ցրված ,մի սրճարանում
դու ինչ-որ տեղ
այլ մեկի հետ
գինովցած
ցրված
բացված
մերկացած
գուցե արդեն հոգնած
արդեն վերջացրած
ու բաց վերնաշապիկով նստած
ես դեռ սպասում
իսկ նա նստած հարբում
սրճարանի մեջ
բայց մտքերով հեռու մի տեղ
քեզ հետ
քո կողքին
քո վրա
քո ներսում
դու արդեն ծխում
սև սուրճ ես խմում
դառը կամ քաղցր
ու ըստ քո տրամադրության
բայց տխուր ես
հոգնած ամենից
գլուխդ կախում
պահի տակ ննջում
բայց և հիշում
որ քո ննջարանում չես
բայց ինձ չես հիշում քո ննջարանում
սպասողիս չես հիշում
անկողինդ ես հիշում միայն
հոգնած ես ներում եմ
ես դեռ սպասում
իսկ նա արդեն հաշիվ է փակում
գրպանից հանում մի երկու կոպեկ
ու թեյավճար թողնում
իսկ դու արդեն կոչկում ես վերնաշապիկդ
նա պատուհանից դուրս նայում
քեզ է փնտրում
ու պատահաբար գտնում է  քեզ
մինչև ծանր հոգսերից ծանրացած քարշ է տալիս
մարմինը
ու իրեն
դու արդեն չես լինում
իսկ ես  դեռ սպասում
նա դուրս է քայլում
բայց չի հետևում քեզ
նայում կողքը
ու նորից խորքով
գնում դեպի մի տուն
քո ննջարան
քեզ գրկում
սիրում
արձակում վերնաշապիկդ
համբուրում վիզդ
շուրթերդ
ու սիրում
իսկ ես դեռ սպասում
իսկ դու արդեն բացում ես դուռը
ներս ես մտնում
մտնում քո ննջարան
բայց ինձ չես տեսնում
որովհետև
ես հենց նոր դուրս եկա սրճարանից
իսկ հիմա գնում եմ
անծանոթ մի տուն
որ նորեմ վարձել
իսկ նա քայլում
ու մտածում է
գուցե բանալին թողներ ննջարանում
հետո հետ գար
գտներ քեզ
գրկեր
ու գնար .
բայց ոչ բանալիներս ինձ մոտ են
իսկ դու քնել ես
վաղը կհիշես ինձ
իսկ ես կմոռանամ
ոչ թե պարտադրված կմոռանամ
այլ պարզապես քնած կլինեմ
որովհետև
նա քայլեց երկար
ու երազեց երկար
հոգնել է
կքնի շատ
ես արդեն տանն եմ
իսկ նա քայլում է դեռ
մինչև լուսաբաց
երազանքները ծանր են
մենակ չի կարող տանել
իսկ դու դրանք չես կիսում նրա հետ
դու գինովցած ես
նա դա հասկանում է ու քեզ ներում
իսկ ես
իսկ ես հեչ
նա թող ների
նա է քեզ սիրում
իսկ ես փրկում էի սերը
բայց և գրողը տանի
ես կներեմ
բայց ոչ այսօր
վաղը թող գա կներեմ
այսօր ես նույնպես հարբած եմ
 անկեղծ
ու հոգնած...
վաղը կներեմ


հաջորդը օրը դու գինովցած
ես կայարանում
նա ննջարանում

այդ ես էի
սրճարանում երեկ
փողոցում
քո ննջարանում
կամ ես չէի
մտքերս էին
որոնք դու չէիր տեսնում
իսկ իրականում
ես տանն էի
իմ ննջարանում
ուղղակի երեկ
քո մասին շատ էի մտածում
ու հասկանում ՛
որ երեկ
ես դու էի
նա ես էի
իսկ այսօր գրողը թող քեզ տանի
նա կների
ես կներեմ
դու կներես
բայց մեզ չեն ների
մի սեր ենք մի օրով սպանել
որը չկար աշխարհում
մի սեր
մի օր
մեզ չեն ների .............